Նիկոլը շատ լավ գիտի, որ Շուշիում եւ շենքեր են կառուցվել, եւ ճանապարհներ են կառուցվել. Գեղամ Նազարյան
Այսօր Հայաստանին որպես բանակցությունների սուբյեկտ չեն դիտարկում. Հայաստանը բանակցությունների սեղանի առարկա է, ՀՀ տարածքը, այդ թվում նաեւ Արցախը նեւ սա հետեւանքն է Նիկոլի վարած արկածախնդիր ու տգետ քաղաքականության: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Շուշիում վերջին 30 տարում շենքեր չեն կառուցվել, Նազարյանն ասաց. «Ես իր թիմակիցներին անկեղծորեն հորդորում եմ դիմեն մի նորմալ մասնագետի՝ ստուգեն, թե այդ տղան պաթոլոգիկ ստախո՞ս է, թե՞ գիտի, որ սուտ է խոսում, բայց սուտ է խոսում: Նա շատ լավ գիտի, որ Շուշիում եւ շենքեր են կառուցվել, եւ ճանապարհներ են կառուցվել: Նա ուղղակի խաբում է ժողովրդին իրա արածներն արդարացնելու համար»:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե պետք է փողոց դուրս գալ, երբ պահը կհասունանա, ինչ պետք է անի ընդդիմությունը՝ հասունացնելու հասարակությանը, ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց. «Անում ենք այն, ինչը հնարավոր ու խելամիտ ենք համարում, չենք ուզում ինքնանպատակ գործողություններ անենք՝ ցույց տալու համար, թե տեսեք մենք ինչ ագրեսիվ ենք, ինչ հզոր ու քաջ ենք: Մենք գործ ունենք պետության ներկայի ու ապագայի հետ: Մենք անում ենք ամեն ինչ, որ երկիրը փրկենք, երկրի զարգացման համար հիմքեր մնան: Դրա համար չենք ուզում ցանկացած պահի ժողովրդին հանել փողոց»:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն