«Հայաստան» խմբակցությունը պարգևավճարները փոխանցել է Արցախում գործող վերականգնողական կենտրոնին
«Հայաստան» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ պետական, քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին պարգևատրում տրամադրելու` ակնհայտ անհամաչափ և սոցիալ-տնտեսական այս բարդ պայմաններում խայտառակ պրակտիկան անընդունելի է: Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցության մամուլի ծառայությունը։
«Հայտնել էինք, որ այս հարցով նախապատրաստվելու է Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմում: Տեղեկացնում ենք, որ այս ընթացքում քննարկվել էր նաև պատգամավորներին 250 000 դրամ փոխհատուցման վճարի տրամադրման մասին վերջերս ընդունված օրենքի խնդիրը: Արդյունքում` արդեն մշակվել է պարգևատրումների և պատգամավորներին հատկացվող 250000 ՀՀ դրամ փոխհատուցման վճարի վերաբերյալ ՍԴ դիմումը և պատգամավորների 1/5-րդի ստորագրությունների պատրաստ լինելուն պես կմուտքագրվի Սահմանադրական դատարան:
Հայտնում ենք նաեւ, որ ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ տրամադրված պարգեւավճարների գումարն ամբողջությամբ՝ 10 740 000 դրամ, «Հայաստան» խմբակցությունը փոխանցել է Արցախում զինվորների համար գործող՝ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»․-նշված է հայտարարությունում։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն