«Այո, 1,5 տարին բավական իրատեսական է». Քոչարյանը՝ գործող իշխանության հեռանալու մասին
Այո, ես նույն կարծիքին եմ, ես ժողովրդի ձայնի մասին խոսելիս ասել եմ, որ ցավոք, ժողովրդի մի զանգված հարմարվել է Ղարաբաղը հանձնելու հանգամանքի հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընտրություններից հետո ինքը հայտարարել էր, որ խրամատավորվում են առաջին գծում, շարունակելու են իշխանափոխության պայքարը, եւ որ այս իշխանությունը 1,5 տարվա կյանք ունի:
«Իհարկե պայքարելու ենք եւ պայքարում ենք: Այդ 1,5 տարին բավական իրատեսական է: Պայքարելու ենք, այո նաեւ ծավալելու ենք փողոցային պայքար, բայց ամեն ինչ պետք է հասուցնել, աշխատել նաեւ ժողովրդի հետ, աշխատել Հայաստանով մեկ, պետք է փորձենք համոզել: Դու չես կարող ակտիվ պայքար ծավալել առանց ժողովրդի ակտիվ ներգրավմամբ: Դա պետք է ապահովել նաեւ քարոզչական աշխատանքով նույն ժողովրդի հետ: Երբ ասում են՝ փողոցային պայքար, դա չի նշանակում, որ ասուլիսից հետո Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալու փողոց, դրոշը վերցնի եւ ասի՝ մեկ ժամից հետո հավաքվում ենք փողոցային պայքարի համար:
Սա պրոցես է, որը պետք է գեներացնենք, եթե չկարողանանք, նշանակում է կամ ճիշտ բառապաշարը չենք գտել ժողովրդի հետ շփվելու, կամ ժողովրդի մեծ մասը այս ամենը մարսել է: Այո, կարող է նաեւ այդպես լինի: Մեր նպատակը իշխանափոխություն է, այս մարդկանց տուն կամ ուրիշ տեղ ուղարկելը, որի համար պայքարելու ենք բոլոր հնարավորություններով»,-ասաց Քոչարյանը:
Նա նկատեց, որ բնական է, որ ընտրություններից հետո որոշակի անկում է լինում թեժ իրավիճակից, որոշ պաուզայից հետո նոր պրոցես է սկսվում բողոքի գեներացման: «Մենք այդ փուլի մեջ ենք: Փորձելու ենք եւ անելու ենք»,-ընդգծեց Քոչարյանը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն