Մանվել Փարամազյանը հսկողության կարիք ունի և չի կարող մնալ քրեակատարողական հիմնարկում
Քաջարանի համայանքապետ Մանվել Փարմազյանի գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Դատախազություն, հաջորդիվ այն ուղարկելու են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, 168․am-ին տեղեկացրել է Մանվել Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
Նրա խոսքով՝ Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ բազմաթիվ բողոքներ են ներկայացվել, միջնորդությունները բողոքարկվել են տարբեր ատյաններում՝ նրան կալանքի տակ պահելու և այդ կալանքի ժամկետները երկարացնելու դեմ։
«Նաև առանձին միջնորդություն ենք ներկայացրել գրավը որպես խափանման միջոց կիրառելու հետ կապված։ Բոլոր դեպքերում մերժվել է։ Ընդ որում, Մանվել Փարամազյանի պարագայում խնդիրը նաև այն է, որ նա ունի այնպիսի հիվանդություն, որի դեպքում չի կարող մնալ քրեակատարողական հիմնարկում։ Պարտադիր է, որպեսզի լինի կողմակի անձի խնամք, երբ նա քնած է։ Այսինքն՝ նա համապատասխան ապարատով պետք է քնի, պետք է լինի հսկող մեկը, ինչը, բնականաբար, Քրեակատարողական հիմնարկում չեն կարող ապահովել։ Այս ամենը չի հետաքրքրել տարբեր ատյանների դատարաններին, և բոլոր դեպքերում կալանքը պահպանվել է որպես խափանման միջոց»,-նշել է փաստաբանը։
Լուսինե Սահակյանը տեղեկացրել է նաև, որ Փարամազյանի հետ տեսակցությունների արգելքը ևս չի վերացվել։
«Սա, իհարկե, արտառոց երևույթ է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ի սկզբանե պատճառաբանություններ չէին ներկայացվել և հիմք չկար տեսակցություններն արգելելու համար»,-ասել է նա


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն