«Դիերը հանելիս տեսել են, որ սիրտս աշխատում է. Մենք ձեռք ենք բերել ոչ թե կյանքի փորձ, այլ մահվան փորձ». Սերգեյ Համբարձումյանը 44-օրյա պատերազմում հրաշքով է փրկվել
Ժամկետային զինծառայող Սերգեյ Համբարձումյանը Ջաբրայիլի զորամասում էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Սերգեյն այս պատերազմում հրաշքով փրկվածներից մեկն է։ Նրան գտել են զոհվածների մեջ, նախ մտածել են, թե նա էլ է մահացել, միայն դիերը տեղափոխելիս են հասկացել, որ Սերգեյի սիրտն աշխատում է։
Սերգեյ Համբարձումյանը ծնվել է 2001 թվականին՝ Մասիս քաղաքում։ Միջնակարգ կրթությունից զատ, սովորել է Մասիսի երաժշտական դպրոցում.
«Մոտ 13 տարի զբաղվել եմ կիթառով, դաշնամուր նվագել էլ եմ իմացել, դա պարտադիր պայման է երաժշտական դպրոցում, բայց անկեղծ երբեք չեմ սիրել դաշնամուր նվագել»։
NEWS.am-ի հետ զրույցում Սերգեյն ասում է՝ Ջաբրայիլում 9 ամիս էր ծառայում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը.
«Այդ ընթացքում մասնակցեցինք Ջաբրայիլի, Հադրութի եւ եւս մի քանի շրջանների մարտերին։ Առաջին 4 օրվա ընթացքում կռվել ենք Ջաբրայիլում, այնուհետեւ տեղափոխվել ենք Հադրութ։ Կռիվը սկսելու ժամանակ ես եղել եմ քնած։ Մեզ ասել էին, որ առավոտյան ժամը 5-ին պատրաստ, մարտական վիճակում դիրքերում լինենք։ Ժամը 5-ին կռիվը չի սկսում, մենք մտածում ենք՝ ուղղակի ուսումնական տագնապ է եղել, ով պետք է դիրքում մնար, մնում է, մնացածը գնում են հանգստի։ Բլինդաժում տեղ չի լինում քնելու, քնում եմ ճաշարանում։ Կռվի սկսելուն պես ինձ քնից հանում է մեր տղաներից մեկը։ Ճաշարանի դիմաց այդ պահին մի քանի ռումբ է պայթում, երկուսս վազում ենք դեպի բլինդաժ, որ զինվենք, վերցնում ենք զենքերն ու վազում դիրքեր։ Մի քանի օր կռիվը շարունակելուց հետո նկատում էի, որ մենք զոհ չունենք, մեր մարտկոցը երեւի այն եզակի մարտկոցներից էր, որ մոտ 30 օր կռվի ընթացքում զոհ չուներ, ճիշտ է, հետո բոլորը զոհվեցին»։
Սերգեյ Համբարձումյանը պատմում է իր վիրավորվելու դրվագը. «Հադրութի Տեղ գյուղ բարձրանալիս կար բարձունք, մեր մասում մեր մեքենայի վրա ընկնում է «Բայրաքթարը», որը պայթեցնում է մեքենան։ 25 հոգանոց անձնակազմից ողջ ենք մնում միայն ես ու ընկերս՝ ծանր վիրավորումով։ Ինձ փրկող բժիշկը չէր հավատում, որ ես ողջ կմնամ, որովհետեւ վիճակս շատ ծանր էր»։
Սերգեյին փրկել է իրենց մարտկոցի տղաներից մեկը՝ Միշա Ավետիսյանը. «Նա դիերը հանելիս տեսել է, որ ես պուլս ունեմ ու բժշկին կանչել է, բժիշկը ստուգել ու ասել է՝ տարեք Ստեփանակերտ»։
Ստեփանակերտում վերականգնել են Սերգեյի ձեռքը. «Ձեռքս երկաթներով հավաքած է եղել 8 ամիս, ձեռքը փշուրներ է եղել, հավաքած է»։
44-օրյա պատերազմում զոհվել են Սերգեյի ընկերները, այդ թվում՝ մանկության ընկերը. «Ում ես որ ես մոտ եմ եղել, ում հետ ծառայությունս եմ տարել, իրենք չկան։ Մանկության ընկերս նույնպես ինձ հետ էր, զոհվեց։ Նա Արա լեռ էր ծառայում, ուղղակի կռվի ժամանակ հանդիպեցինք, այնպես ստացվեց, որ վերջին մարդը, ում ինքը տեսել էր, ես եմ եղել։ Մենք ձեռք ենք բերել ոչ թե կյանքի փորձ, այլ մահվան փորձ»։


















































Նվիրումը` անմահություն… Արթուր Ասրյան
«Կարոտը խեղդում է, ուզում եմ գոնե 1 անգամ տեսնել․․․»․ 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Մանուկյանի 21-ամյակը հարազատները նշեցին Եռաբլուրում
Արմեն Չարչյանի գործով դատական նիստը (տեսանյութ)
Աճարկուտցի Դավիթը
Տարոն Սահակյանին հրամայել են ազատ արձակել գերեվարված ադրբեջանցիներին ու ինքն է գերևարվել. Նրան Բաքվում խոշտանգելով սպանել են
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև