Լրջության պակաս, արկածախնդրություն, թե՞ գիտակցված պարտություններ
Ծանր պատերազմից հետո վարչախումբը ոչ միայն դասեր չքաղեց, ոչ միայն ներողություն չխնդրեց, ոչ միայն չհեռացավ, այլ կառչած մնաց իշխանությունից, իսկ որ ամենավտանգավորն է՝ շարունակում է նույն գործելաոճը: Անվանեք դա լրջության պակաս կամ անլրջություն, անվանեք արկածախնդրություն կամ անպատասխանատվություն, անվանեք դավաճանություն կամ հարված թիկունքից, բայց այս ամենը շարունակվում է նաեւ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, թե իրենք, այլ կերպ ասած վարչախումբը հայտարարել են, որ բարձրագույն մակարդակում պատրաստ են հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ քննարկել հարցեր: Ավելին, նա խնդրողի կեցվածքով, աղեկտուր ձայնով ավելացնում է. «Մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, եթե իսկապես պատրաստակամություն լինի Ալիևի կողմից, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան»:
Հայաստանը պարտության եւ ողբերգության տարած վարչախումը հուսով է: Հասկանո՞ւմ եք, գիտակցո՞ւմ եք պահի ամբողջ ողբերգականությունը. վարչախումբը հույսեր է տածում հանդիպել Իլհամ Ալիեւի հետ եւ հարցեր քննարկել:
Մոռացա՞նք արդեն Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններից մեկը, երբ նա խոսում էր այն մասին, թե նիկոլ փաշինյանին չստորացնելու համար համաձայնել է, որ նա չմասնակցի ստորագրման արարողությանը:
Հիմա ի՞նչ եղավ: Այլեւս ձեզ ստորացված չե՞ք զգում: Չեք հասկանո՞ւմ, թե այդ նույն Իլհամ Ալիեւը հանդիպման դեպքում ինչպես է նայելու ձեր նիկոլին, ինչ հայացքներ է գցելու, ինչպես է վերաբերվելու նրան: Լավ, ՔՊ-ո՞ւմ մի մարդ չկա, որ ասի, որ նման հանդիպում չի կարելի կազմակերպել, մեկը չկա, որ ասի, չէ, ընկերներ, երկիրը պետք է փոխի պարտության դեմքը: Չկա մեկը որ ասի, որ այս դեմքով մենք անդադար ստորացվելու ենք եւ պարտվելու ենք:
Մեր շուրջը, աշխարհում եւ հատկապես տարածաշրջանում բուռն գործընթացներ են ընթանում: Բացառված չէ, որ այս հախուռն, բուռն եւ դաժան գործընթացներից հետո որոշվի մեր երկրի, Հարավային Կովկասի ապագան առաջիկա երեսուն, յոթանասուն կամ անգամ հարյուր տարվա համար: Մի՞թե մենք այս անլջությամբ, այս անպատասխանատվությամբ, երկրին թիկունքին հասցվող հարվածներով ենք մոտենում այս կարեւոր հարցին:
Մեզ պետք է լուրջ, պատասխանատվության գիտակցությամբ, երկիրը սիրող եւ երկրից ու աշխարհից հասկացող բանակցող թիմ, որ կարողանանք պահպանել մեր տեղը արեւի տակ, որ կարողանանք հիմքեր, ցատկահարթակ ստեղծել երկրի վերականգման եւ զարգացման համար:
Այս անլրջությամբ մենք կկործանենք նաեւ այն, ինչ դեռ ունենք: Դե պատկերացրեք. նիկոլը հանդիպում է Իլհամ Ալիեւի հետ եւ հարցեր քննարկում: Չէ, նորից պատկերացրեք ու շարունակեք հանգիստ զբաղվել ձեր գործերով: Նորից պատկերացրեք ու թույլ տվեք, որ նիկոլը աշխարհի տերերի հայացքների ներքո հարցեր քննարկի եւ պայմանավորվի իրեն անդադար ստորացրած եւ ստորացնող Ալիեւի հետ: Լավ, մենք խելքի կգա՞նք, թե մեր ազնիվ ցեղը էսպես գնալու է ու կորչի:
Չէ, իհարկե, չի կորչելու: Մենք թույլ չենք տա, հերոս նահատակ տղերքի հոգիները թույլ չեն տա, բայց մենք ժամանակ, թանկ ժամանակ ենք կորցնում: Ես դեռ սպասում եմ այն ՔՊ-ականին, ՔՊ-ականներին, որոնք բարձրաձայն ասելու են այն, ինչ հիմա մտածում են՝ նիկոլ, դու չես կարող ներկայացնել Հայաստանը. ԿԱՆԳ ԱՌ:
Գեղամ Նազարյան
«Հայաստան» խմբակցություն
«Ճշմարտություն սերունդների համար»


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն