Եթե չկա խաղաղության պայմանագիր, սահմանազատման մասին խոսելը ժամանակավրեպ է. Սեյրան Օհանյան
Այսօր Եռաբլուրում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դժվար ու ցավալի օրեր ենք ապրում, քանի որ պատերազմից հետո դժվար է վերականգնվել, խոսել մեր ինքնիշխան պետության, մեր պետականության մասին:
«Ոչ միայն պատերազմում կրած պարտությունից հետո, այլ նաև նրանից հետո, որ այդ պարտությունների, անհաջողությունների շարանը շարունակական են դառնում նաև ՀՀ սահմանում: Արցախն այսօր փաստացի անկլավային շրջապատված վիճակում է գտնվում, իսկ ՀՀ սահմաններին թուրք-ադրբեջանական տանդեմը ամեն օր ինչ-որ նոր սադրանք է կազմակերպում, մխրճվել է մեր տարածք, և մեր երկրի իշխանություններն ի վիճակի չեն որևիցե հարց լուծել, դեռ ավելին, կարծում եմ, որ ներքին պայմանավորվածություններ ունեն և գնում են դեպի ադրբեջանական խաղաղության թեզի խաբկանք՝ չհասկանալով, որ մենք չենք կարող գնալ խաղաղության առանց որևիցե պայմանի, առանց պայմանագրի, առանց իրավապայմանագրային հենքի, առանց լուրջ ուսումնասիրությունների, առանց այսօրվա իրավիճակի գնահատականի տրման»,- ասաց Օհանյանը:
Նա նշեց, որ մենք հաճախ ենք եղել դժվարին պայմաններում, գոտեպնդվել ենք, հետո վերականգնվել, այսօր էլ պետք է նույնն անենք, սակայն գործող իշխանության հետ հույս կապելը դժվար է: Լրագրողներից մեկի հարցին, թե Թուրքիայից եկող ի՞նչ դրական ազդակների մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, Օհանյանը պատասխանեց,
«Էրդողանի բարեկամներին կարելի է հարցնել, ՀՀ-ում ովքեր են իրենց մտերիմները, նրանց կարելի է հարցնել, թե ինչ ազդակներ կան»:
Ճշտող հարցին, թե ո՞ւմ պետք է հարցնել, նրա՞ն, ով խոսում է այդ ազդակների մասին, Օհանյանը դրական պատասխան տվեց: Անդրադառնալով՝ սահմանագծման հնարավոր աշխատանքներին՝ պատգամավորն ասաց.
«Մերթընդմերթ մամուլում, լրատվամիջոցներում մենք էլ ենք լսում, որ հենք է ստեղծվում սահմանագծման, սահմանազատման, բայց դելիմիտացիայի և դեմարկացիայի համար առաջին պայմանը խաղաղության պայմանագիրն է, եթե այն չկա, ապա խոսել այդ մասին ժամանակավրեպ է»,- պարզաբանեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը
ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կան