«Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է պարգեւավճարներից (տեսանյութ)
Մի քանի րոպե առաջ մենք իմացանք, որ խորհրդարանի պատգամավորներին, այդ թվում եւ ընդդիմադիր, տրվել են պարգեւավճարներ։ Ընդդիմադիր «Հայաստան» պատգամավորական խմբակցությունը դատապարտում է նման վարքագիծը։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ սեպտեմբերի 17-ին ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանի խոսքով՝ ավելի շուտ խոսքը Հայաստանի Անկախության օրվա առիթով տրված պարգեւավճարների մասին է։
«Մեզ համար դա անընդունելի է, եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անունից մենք հայտարարում ենք, որ չենք վերցնի այդ փողերը։ Դա անընդունելի է եւ արժանի դատապարտման, հատկապես երբ երկրում հսկայական թվով սոցիալական խնդիրներ կան։ Մենք ավելի քան 10 հազար վիրավոր ունենք, հաշմանդամներ, եւ այս պայմաններում պետական պաշտոնատար անձինք, այդ թվում եւ պատգամավորները, շարունակում են պարգեւավճարներ ստանալ»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Խորհրդարանականը նշեց, որ բոլոր միջոցները կամ կվերադարձվեն պետական բյուջե, կամ կուղղվեն սահմանամերձ համայնքներին՝ այս կամ այն օրախնդիր ծրագիրը իրականացնելու համար։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն