Նախկին հոգեւորականը՝ մարմնավաճառ կնոջ եւ նոր սիրուհու հետ սեքսի մասին
«Дом-2» նախագիծն ակնհայտորեն աշխարհի մոտալուտ վերջի նախանշանն է: Եվ առանձնապես կաշկանդող է դրա մասին գրել այն օրը, երբ երեխաներն առաջին անգամ առաջին դասարան են գնում: Բայց ինչ արած, սա շոու բիզնեսն է, եւ այն իր կանոններն ունի:
Մենք արդեն գրել ենք, թե ինչպես 29-ամյա նախկին հոգեւորական Վալտեր Սոլոմենցեւն այս տարվա ապրիլին հայտնվեց սկանդալային նախագծում՝ թողնելով կնոջ՝ Գալինային ու իրենց վարկերը:
Ի դեպ՝ նախկին հոգեւորականի կինը մարմնավաճառ է եղել, բայց հետո հավատքի ճամփան է բռնել եւ որոշել է եկեղեցուն ծառայել: Նախկին մարմնավաճառուհուն բախտ էր վիճակված երիտասարդ հոգեւորականի կինը դառնալ... Եվ նա ամուսնուն սովորեցնում էր սեռական կյանքի բոլոր հմտությունները:

«Իմ առաջին կինը հենց Գալինան էր, մինչեւ ամուսնությունն իմ կյանքում կին չի եղել,- խոստովանել է Վալտերը:- Այդ ժամանակ ես 24 տարեկան էի: Իհարկե՝ ես նախ շփոթվեցի, չէի համարձակվում սկսել: Բայց արդյունքում արագորեն կողմնորոշվեցի, եւ կնոջս հետ առաջին գիշերվա ընթացքում հինգ անգամ սեքսով զբաղվեցինք: Առավոտյան կինս ինձ հիվանդ անվանեց, ասաց, որ չափազանց կոպիտ էի»:
«Երբ մենք առաջին անգամ սիրով զբաղվեցինք, կինս կույս ձեւացրեց, բայց արյան հետքեր չկային: Հետո միայն ես իմացա, որ մինչեւ մեր հանդիպումը կինս թեթեւ վարքի տեր է եղել»,- հայտարարել է Վալտերը:

Վերջերս նա իրեն բոլոր դիրքերը սովորեցրած կնոջից փախավ «Дом-2» նախագիծ՝ սիրուհու մոտ:
Բայց այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ սեռական կյանքում: Հոգեւորականը բողոքում է նոր սիրելիից՝ Օլեսյայից:
«Նա չափազանց համեստ է: Մեր սեքսը շատ դասական է, օրալ քնքշանքներ չկան: Սիրելիս դեմ է, դա անպարկեշտություն է համարում: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ կլինի»,- Վալտերի խոսքերն է փոխանցում «Дни»-ն:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...