Ի՞նչ պետք է դասավանդել
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վերջերս ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում խոսվում է կրթության արմատական փոփոխության անհրաժեշտության մասին: Այն տեղեկությունը, որը ես որպես ուսուցիչ կամ դասախոս փոխանցում եմ իմ աշակերտներին, ուսանողներին, այդ գիտելիքը նրանք, ի վերջո, ցանկության դեպքում կարող են գտնել համացանցում: Ես պետք է պարզապես հուշեմ նրանց, թե որտեղ եւ ինչպես է պետք այդ տեղեկատվությունը փնտրել, եւ ամենակարեւորը՝ ինչպես կարելի է այդ տեղեկատվությունը կիրառել այն մասնագիտության մեջ, որը նա ընտրել է:
Բայց խնդիրն, իհարկե, միայն տեղեկատվությունը չի: Օրինակ՝ ես այսօր բացարձակապես չեմ օգտագործում այն գիտելիքները, որոնք ստացել էի կոնսերվատորիայում (իսկ որեւէ այլ բուհում ես չեմ սովորել): Մասնագետները պնդում են, որ երաժշտությունն օգնում է ավելի կուռ, ավելի կազմակերպված դարձնել մտածողությունը: Այդ պնդումը, թերեւս, ճիշտ է, բայց դա էլ՝ մի կողմ: Իսկական ուսուցիչները դուրս են իրենց առարկայի շրջանակներից եւ «դասավանդում են» կյանքի նկատմամբ իրենց մոտեցումը:
Վստահ եմ, որ Ռաֆայել Իշխանյանը ոչ միայն լեզվաբանություն էր սովորեցնում, կամ Հենրիկ Հովհաննիսյանի տված գիտելիքները զուտ թատերագիտական չեն: Նրանց նախկին ուսանողները հենց դա են վկայում:
Ուսանողական տարիներին իմ բուհի ռեկտորն արտակարգ անձնավորություն էր՝ Ղազարոս Սարյան՝ Մարտիրոս Սարյանի որդին: Այդ մարդն, ըստ էության, քարտուղարուհի չուներ. երբ պետք էր իր ստորագրությամբ ինչ-որ թուղթ տանել որեւէ բաժին կամ ամբիոն, նա վերցնում էր այդ թուղթն ու իր զինվորական քայլվածքով ուղեւորվում էր համապատասխան սենյակ: Բացատրում էր՝ «հո ամբողջ օրը սեղանի առաջ չեմ նստի»: Ղազարոս Սարյանին չէր մտահոգում, որ իր վարքը «ոչ սոլիդ» կամ «ղեկավարին ոչ վայել» կթվա: Եվ քանի որ չէր մտահոգվում, ոչ մեկին չէր էլ թվում:
Այդ ժամանակ՝ 1970-80-ականների սահմանագծին, սեւ կաշվե անձրեւանոցով ռայկոմի հրահանգիչն արդեն իսկ բավականին «հաբռգած» էր, էլ չասած ավելի բարձր պաշտոնյաների մասին: Բայց կային նաեւ «թրենդին» հակառակվող մարդիկ, նրանք այլախոհ չէին, խորհրդային իշխանությանը հրապարակավ չէին հակադրվում, բայց սահմանում էին մասնագիտական եւ էթիկական իրենց՝ բարձր նշաձող: Գուցե նման բաներ նույնպես պետք է «դասավանդել»՝ մանկապարտեզում, դպրոցում, բուհում: Համենայնդեպս, կոնսերվատորիայից ես ավելի շատ այդ կարգի բաներ եմ հիշում, քան զուտ մասնագիտական գիտելիքները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները