Տանձուտի հանքի թթվային ապարների դարավոր դրենաժը. Այստեղ ոսկի են որոնել
Վաղուց գիտականորեն ապացուցված եւ միջազգայնորեն ընդունված է, որ ջրային համակարգերի վրա ազդեցության առումով թթվային ապարների դրենաժը լեռնահանքային արդյունաբերության լրջագույն էկոլոգիական սպառնալիքներից մեկն է։
Այս առնչությամբ, Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Հանքերից առաջացող թթուներն ունակ են աղտոտելու եւ ամայացնելու գետերն ու ջրային այլ հոսքերը՝ ինչը կարող է տեւել հարյուրավոր տարիներ։ Իսկ եթե դրենաժի առաջացման համար լինեն այսպես կոչված «բարենպաստ» պայմաններ, ապա դա կարող է տեւել եւ հազարավոր տարիներ:
Հայաստանում եւս այս խնդիրը շատ լուրջ է, եւ Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն արդեն ներկայացրել է դրանցից մեկի մանրամասները (տես «Կյանքի հետ անհամատեղելի քանակության ծանր եւ վտանգավոր մետաղներ Կավարտ գետում»հոդվածը)։
Եվ ահա վերջերս համացանցում հանդիպեցինք եւս մեկ նմանատիպ օրինակի։ Տաթեւ Աբազյանը մի քանի նկար էր հրապարակել՝ հետեւյալ գրառումով․ «Տանձուտ գետահովտի անտառի լքված երկդարյա հանքը… որ դեռեւս ծծմբաթթու է շնչում ու անհնարին դարձնում ինքնավերականգնումը»։
Մենք որոշակի տվյալներ փնտրեցինք այս տարածաշրջանի տարբեր հանքերեւակումների մասին ու պարզվեց, որ այստեղ ոսկի են որոնել եւ մշակել դեռ 2000 տարի առաջ։ Իսկ Տաթեւի լուսանկարներում պատկերված հանքն ամենայն հավանակությամբ Տանձուտի ծծմբահրաքարային հանքավայրն է, որն հայտնաբերվել է 19-րդ դարի վերջին։ Այստեղ հանքաքար արդյունահանվել է «Նոբել եղբայրներ» ընկերության կողմից 1903-1907 թվականներին եւ երեքամյա ընդմիջումից հետո շարունակվել մինչեւ 2017 թվականը։ Այդ ժամանակ հանքը շահագործվել է բաց եղանակով, ամենահարուստ տեղերից եւ արդյունահանվել է մոտ 20 800 տոննա հանքաքար՝ մոտ 40% ծծմբի պարունակությամբ։
1925-1926 թվականներին հանքավայրից մեծ քանակությամբ հանքաքար է արդյունահանվել եւ տեղափոխվել Բաքու։ Կառուցվել է նաեւ փոքր հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ կատարվել է վերամշակում։ Ներկայումս պահպանվել են այդ ֆաբրիկայի եւ օժանդակ կառույցների ավերակները։
Հետագա տարիների ընթացքում անցկացվել են բազմաթիվ երկրաբանական հետախուզման աշխատանքներ՝ ինչպես ծծմբի եւ պղնձի, այնպես էլ ոսկու, արծաթի եւ մի շարք ուղեկից բաղադրիչների՝ սելենի, թելուրի եւ այլ տարրերի պարունակությունները պարզելու նպատակով։
Այդ ամենի արդյունքում տարածքում մնացել են բազմաթիվ թափոնակույտեր, լքված հանքափոսեր, վերգետնյա փորվածքներ եւ այլ հետեւանքներ, որոնք էլ դառել են թթվային ապարների դրենաժի աղբյուր, որը շարունակվում է առ այսօր՝ այսինքն հանքի հայտնաբերումից 120 տարի անց։
Այդ ամենի ընթացքում տարածքում մնացել են բազմաթիվ թափոնակույտեր, լքված հանքափոսեր, վերգետնյա փորվածքներ եւ այլ հետեւանքներ, որոնք էլ դառել են թթվային ապարների դրենաժի աղբյուր, որը շարունակվում է առ այսօր՝ այսինքն հանքի հայտնաբերումից 120 տարի անց։
Մենք կաշխատենք այս դեպքում նույնպես (ինչպես Կավարտի դեպքում) կատարել ջրի նմուշառում եւ մասնագիտացված գիտական լաբորատորիայի օգնությամբ պարզել Տանձուտի հանքի թթվային ապարների դարավոր դրենաժի արդյունքում աղտոտվող ջրերի թթվայնությունը, ֆիզիկո-քիմիական կազմն ու ծանր եւ վտանգավոր մետաղների պարունակությունը։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները