Կորեական թերակղզում իրավիճակը մասշտաբային կոնֆլիկտի շեմին է. Պուտինի հոդվածը
Չինաստանում սեպտեմբերի 4-5-ին կայանալիք BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) գագաթնաժողովին ընդառաջ հրապարակվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հոդվածը՝ «BRICS՝ դեպի ռազմավարական գործընկերության նոր հորիզոններ», գրում է kommersant.ru-ն:
Հոդվածում ի թիվս այլնի Պուտինն ուշադրություն է հրավիրում Կորեական թերակղզու շուրջ իրավիճակին, որը վերջին ժամանակներս «սրվել է և մասշտաբային կոնֆլիկտի շեմին է»:
«Այն հաշվարկը, թե կարելի է ԿԺԴՀ-ի հրթիռա-միջուկային ծրագրերը կանգնեցնել բացառապես Փհենյանի վրա ճնշում գործադրելով, սխալ է և անհեռանկարային»,- նշում է Ռուսաստանի նախագահը:
Նա գրում է, որ Չինաստանի հետ Ռուսաստանը մշակել է Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզ»:
Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան ԿԺԴՀ-ն հերթական բալիստիկ հրթիռն է փորձարկել, որն անցել է Ճապոնիայի վրայով և ընկել Խաղաղ օվկիանոսը: Հաղորդվում է, որ հրթիռն անցել է ճապոնական Հոկայդո կղզու տարածքով: Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռի արձակումը Գուամի վրա հարձակման «նախերգանքն էր»:
Ճապոնիան, ԱՄՆ-ն և Հարավային Կորեան հրթիռի փորձարկումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստի անցկացում են պահանջել:
Կորեական թերակղզում իրավիճակը չափազանց լարված է մնում: Հուլիսին ԿԺԴՀ-ն երկու անգամ բալիստիկ հրթիռների փորձարկումներ է իրականացրել, ինչը սուր արձագանք է ստացել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները