Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Ուկրաինայում հակամարտությունը «ինչ-որ մի պահի կավարտվի». Ռուբիո Արամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվի հայ բանտարկյալների ազատ արձակման հարցով Կլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Լևոն Ազիզյան Դեսպան Մկտչյանը ներկայացրել է կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում ՀՀ մոտեցումները Մբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշը Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ին Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել Էնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն են Մենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. Ալիև Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Ուկրաինայում հակամարտությունը «ինչ-որ մի պահի կավարտվի». ՌուբիոԱրամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվի հայ բանտարկյալների ազատ արձակման հարցովԿլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Լևոն ԱզիզյանԴեսպան Մկտչյանը ներկայացրել է կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում ՀՀ մոտեցումներըՄբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշըՆիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ինՄիայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվելԷնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն ենՄենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. ԱլիևՎարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետՎաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն էԲժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծԴուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համարՀայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողներըԵս առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի ԳալյանՌուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, ՊեսկովՆախատեսված բանակցությունները շարունակում են ընթացքի մեջ մնալՍիսիանի խաչմերուկից Կապան ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համարԻսպանիայի գավաթ․ Բարսելոնան հաղթեց Ալբասետեին՝ դուրս գալով կիսաեզրափակիչԱրսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչՀայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդներըՔննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործովՆամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջՆիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիրԵրկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համարՀունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակովՀաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասինՆա այնքան հաճախ էր փորձում ինձ համոզել գնալ իր կղզին, որ վերջիվերջո, ես պարզապես արգելափակեցի նրան. ՄասկԱՄՆ-ի վարչակազմը նոր հակառուսական պատժամիջոցներ է պատրաստել է. BloombergՔաղցկեղը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժելԱբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)ԱՄՆ բանակցում է կարևոր հանքային նյութերի մատակարարման ուղղությամբԱլկոհոլի օգտագործման մակարդակով հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը ստորին հորիզոնակններում է ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի վարձակալության պայմանագրերը սահմանված ընթացակարգերով կասեցվել են. Ռոմանոս ՊետրոսյանՄենք միակն ենք, ում օրենքով թույլատրվում է իրականացնել հարձակողական հաքերային գործողություններ. FEԱմերիկացի զինվորականների մի խումբ մեկնել է ՆիգերիաՀայ-թուրքական սահմանը կբացվի մարտին. Գարո ՓայլանՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետՀանցագործները հասանելիություն են ստացել տուժողների բանկային քարտերին, դուրս բերել դրանցում առկա գումարները, ձևակերպել վարկերԱռաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոնՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներՑույցը դադարեցնելու համար ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներԱրդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Սրբուհի Գալյան (տեսանյութ)Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի քննարկել եկեղեցու և անկախության հռչակագրին առնչվող դրույթներըԱպօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ (ֆոտոշարք)
Հայաստան

«Թշնամին առանց տանկերի կգա Երևան. Հայաստանին սպասվում է Ստամբուլի հայկական համայնքի հեռանկար». Դավիթ Ջամալյան

«Ժողովրդի այն հատվածը, որը կրկին գնացել և քվե է տվել սրանց, արժանի է, որ իրեն հերթական անգամ մոլորեցնեն: Ի՞նչ դրական ազդակ կարող է լինել թշնամուց: Չկա և չի կարող լինել: Այս թրքացածների ամբոխն իշխանության է բերվել շատ հստակ աշխարհաքաղաքական խնդիր լուծելու նպատակով՝ ամեն գնով «կարգավորել» Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ զիջելով ամեն ինչ, ինչ նրանք պահանջում են, և մեկընդմիշտ փակել մեր պահանջատիրության, հայրենատիրության էջը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ խոսել էր Թուրքիայի կողմից եկող դրական «ազդակների» մասին՝ նկատելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը.

«Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն, և մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով, խոսքը մեր տարածաշրջանը՝ արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է»:

Դավիթ Ջամալյանը նկատեց՝ գործող իշխանությունները գնում են այն սցենարով, ինչի համար եկել են իշխանության.

«Մոլորեցնող միֆ են ստեղծում հանրային ընկալումներում, որպեսզի թուրքական «Բայրաքթարը» փոխարինվի Էրդողանից եկող ինչ-որ դրական ազդակներով, որոնք չկան և չեն կարող լինել: Եթե այս սցենարը կյանքի է կոչվում, այդ հեքիաթը՝ հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք կապող միջանցք, և այն, դա շատ միամիտ մարդկանց համար է, իսկ իրականությունը լինելու է հետևյալը՝ եթե այս իշխանությունն այնքան հարատև լինի, որ հասցնի վերջնական փաստաթղթեր ստորագրել Թուրքիայի և Ադրբեջանի, ապա ինչ-որ պահից հետո գերագույն նպատակն է վրա հասնելու՝ ռուսական բազան այստեղից դուրս հանելը: Եթե իրենց ընկալումներով այլևս վտանգ Թուրքիայից չի բխում, ռուսական բազան այստեղ ի՞նչ պետք է անի: Այդ հարցը պետք է իրենք դնեն, որից հետո գնալու է Հայաստանի էրմենիստանացման պրոցեսը: Թուրքիան իսկապես շատ մեծ ներդրումներ է անելու այստեղ, որովհետև այստեղ զուտ տնտեսական շահի խնդիր չէ. այնտեղ, որտեղ կա թուրքական կապիտալ՝ կա թուրքական պետության շահը: Թուրքական կապիտալը միշտ ծառայեցվում է թուրքական աշխարհաքաղաքական շահերին: Այստեղ ինչ-որ բիզնեսներ կբացվեն, դրա անվան տակ այստեղի աշխատատեղերում կտեղավորվեն թուրքերը, տեղական արտադրությունը ուղղակի կմեռնի: Արտագաղթը կընդունի զարհուրելի տեմպեր, որոշ ժամանակ հետո մենք մեր երկրում կլինենք փոքրամասնություն»:

Փորձագետի գնահատմամբ՝ երկրորդական է, թե ինչ մոտիվացիայով են ՀՀ իշխանությունները գնում այդ քայլերին.

«Մեծ թուրանի գաղափարը բրիտանական էլիտայի համար այն գործիքն է, որով նա պետք է հարվածի Ռուսաստանին: Հիմա Թուրքիան իր ինքնուրույն խաղն է խաղալու, նա այստեղ իր շահերն ունի, նա այստեղ հայկական գործոնը պետք է զրոյացնի: Հայաստանում, իհարկե, հայեր կմնան՝ Ստամբուլի հայկական համայնքի հեռանկարով: Առանց տանկերի իրենք կգնան Երևան, ինչպես Ալիևն էր ասում: Մեր ժողովրդի առողջ, սթափ մտածող հատվածը, որը մեծամասնությունն է կազմում, պետք է պատրաստ լինի ցանկացած պահի իր հատու խոսքն ասել և հեռացնել սրանց: Հանրության շրջանում կա ընդվզման և բողոքի շատ մեծ պոտենցիալ, հանրության զգալի մասը ձայն չի տվել սրանց, և ընդամենը պետք է կազմակերպել հանրությանը: Ես վստահ եմ, որ մեր պետականակենտրոն ուժերն իրենց ասելիքը կասեն առաջիկայում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում