Հարգանք՝ գունագեղ միջոցառումների փոխարեն
Կառավարության նիստում Ն. Փաշինյանը հայտարարեց, որ «սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։
Այս գաղափարն անմիջապես արժանացավ հասարակության տարբեր շերտերի կոշտ արձագանքին, այդ թվում, բնական է, զոհված զինծառայողների ծնողների։ Մենք ունեցել ենք աղետալի պատերազմ, տարածքային և մարդկային ծանր կորուստներ, ազգային ողբերգություն, և այս պայմաններում «մասշտաբային և գունագեղ» տոնակատարությունը պարզապես անթույլատրելի է։
Իհարկե, մենք պետք է նշենք այդ տոնը։ Բայց ժամանակն է, որպեսզի մենք՝ որպես պետություն, իշխանություն և հասարակություն, հասկանանք, որ տոնը կարելի է նշել՝ համեստ, զուսպ, առանց ավելորդ գունագեղության։ Դիմում ենք կառավարությանը՝ վերանայելու այս ոչ պատեհ՝ «մասշտաբային և գունագեղ տոնակատարութան» որոշումը. սա բերելու է հասարակության նոր պառակտման և նոր լարվածության։
Կոչ ենք անում ԱԺ երեք խմբակցություններին՝ձևակերպել հստակ դիրքորոշում կառավարության որոշման վերաբերյալ՝ պահանջել հրաժարվել մասշտաբային և գունագեղ տոնակատարությունից։
Հարցն ունի բազմաշերտ բարոյական և ռացիոնալ կողմ։
Երբ երկրում սպառված է առողջապահության պետպատվերի բյուջեն, և օգոստոսի 1-ից պետությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել նույնիսկ վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, անընդունելի է մեծ գումարներ շռայլել տոնակատարությունների վրա։ Մարդկանց առողջությունը, հանրային համերաշխությունը ավելի թանկ ու կարևոր գաղափարներ են, քան՝ իշխանության PR-ը։ Ստացվում է՝ բուժման համար գումար չունենք, իսկ մասշտաբային և գունագեղ տոնակատարության համար, պարզվում է, ունենք։
Հայաստանի անկախությունը, անվտանգությունն ու ինքնիշխանությունը գունագեղ տոնակատարությամբ չէ, որ պետք է հարգել. դա կարելի է անել շատ զուսպ, առանց ավելորդությունների, փոխարենը ցույց տալ, որ պետությունը հարգում է անկախության գլխավոր սիմվոլին և կրողին՝ ՀՀ քաղաքացուն։
Այլընտրանքային նախագծեր խումբ


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն