Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Ուկրաինայում հակամարտությունը «ինչ-որ մի պահի կավարտվի». Ռուբիո Արամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվի հայ բանտարկյալների ազատ արձակման հարցով Կլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Լևոն Ազիզյան Դեսպան Մկտչյանը ներկայացրել է կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում ՀՀ մոտեցումները Մբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշը Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ին Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել Էնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն են Մենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. Ալիև

Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Ուկրաինայում հակամարտությունը «ինչ-որ մի պահի կավարտվի». ՌուբիոԱրամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվի հայ բանտարկյալների ազատ արձակման հարցովԿլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Լևոն ԱզիզյանԴեսպան Մկտչյանը ներկայացրել է կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում ՀՀ մոտեցումներըՄբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշըՆիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ինՄիայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվելԷնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն ենՄենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. ԱլիևՎարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետՎաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն էԲժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծԴուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համարՀայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողներըԵս առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի ԳալյանՌուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, ՊեսկովՆախատեսված բանակցությունները շարունակում են ընթացքի մեջ մնալՍիսիանի խաչմերուկից Կապան ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համարԻսպանիայի գավաթ․ Բարսելոնան հաղթեց Ալբասետեին՝ դուրս գալով կիսաեզրափակիչԱրսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչՀայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդներըՔննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործովՆամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջՆիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիրԵրկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համարՀունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակովՀաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասինՆա այնքան հաճախ էր փորձում ինձ համոզել գնալ իր կղզին, որ վերջիվերջո, ես պարզապես արգելափակեցի նրան. ՄասկԱՄՆ-ի վարչակազմը նոր հակառուսական պատժամիջոցներ է պատրաստել է. BloombergՔաղցկեղը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժելԱբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)ԱՄՆ բանակցում է կարևոր հանքային նյութերի մատակարարման ուղղությամբԱլկոհոլի օգտագործման մակարդակով հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը ստորին հորիզոնակններում է ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի վարձակալության պայմանագրերը սահմանված ընթացակարգերով կասեցվել են. Ռոմանոս ՊետրոսյանՄենք միակն ենք, ում օրենքով թույլատրվում է իրականացնել հարձակողական հաքերային գործողություններ. FEԱմերիկացի զինվորականների մի խումբ մեկնել է ՆիգերիաՀայ-թուրքական սահմանը կբացվի մարտին. Գարո ՓայլանՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետՀանցագործները հասանելիություն են ստացել տուժողների բանկային քարտերին, դուրս բերել դրանցում առկա գումարները, ձևակերպել վարկերԱռաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոնՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներՑույցը դադարեցնելու համար ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներԱրդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Սրբուհի Գալյան (տեսանյութ)Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի քննարկել եկեղեցու և անկախության հռչակագրին առնչվող դրույթները
Հայաստան

Փաշինյանն արցախցիներին ասելու բան ունենար, վաղն Արցախում կլիներ. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրվա կապակցությամբ, Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում որևէ բառով չի անդրադարձել իր իշխանության գործողությունների, ինչպես նաև կայացրած որոշումների հետևանքով սեփական հայրենիքից զրկված, Արցախից տեղահանված ու սեփական հայրենիքում դպրոց հաճախելու իրավունքից զրկված արցախցիներին։

Արցախյան 44-օրյա պատերազմի հետանքով Արցախի 75 տոկոսը, այդ թվում՝ 107 հանրակրթական, 17 նախադպրոցական հաստատություն հանձնվել է Ադրբեջանին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը, անդրադառնալով սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրվա կապակցությամբ Փաշինյանի ուղերձին և փաստին, որ արցախցիների մասին որևէ հիշատակում չկար, նշեց, որ արցախցի դպրոցականների մասին Փաշինյանը չի խոսել, նրա իշխանության ընդունած Կառավարության ծրագրում էլ Արցախի Հանրապետություն ձևակերպումը չկա, որովհետև գործող քաղաքական իշխանությունը եկել է իշխանության Արցախից ազատվելու նպատակով ու չի կրում իր գործողությունների պատասխանատվությունը։

«Դեռ 3 տարի առաջ իշխանության եկավ մի քաղաքական ուժ, որն իմացյալ երկիրը տարավ պարտության՝ սկսելով ու մինչև հիմա շարունակելով նվաստացման խաղաղության թեզը։ Նրանք հայ ժողովրդի մեջ սպանել են ապագա ունենալու հեռանկարը, ու դրա մասին է խոսում հայկական բնակավայրերը թուրքական անվանումներով կոչելը։ Այս ու այլ բաները խոսում են մի բանի մասին՝ սրանք եկել են իշխանության՝ հանձնառությամբ ծախելու մեր ազգային շահերը»,- ասաց Լիլիթ Գալստյանը՝ շեշտելով, որ, եթե Նիկոլ Փաշինյանն արցախցիներին ասելու բան ունենար, ապա չէր ստացվի այնպես, որ վաղը՝ Արցախի անկախության հռչակման օրը, 30-ամյա մեր պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ներկա չի լինի Արցախում։

«Ոչինչ պատահական չի կատարվում։ Արցախ ինքը չի գնալու, Ազգային ժողովի նախագահն էլ չի գնալու։ Սա վկայում է այն բանի մասին, որ նրանք եկել էին իշխանության՝ Արցախից իրեն ձեռքերը լվանալու համար»,- ասաց Գալստյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ուղերձի այն շեշտադրմանը, որ Հայաստանի Վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ ռազմավարական նպատակ են հռչակել կրթությունն ազգային ապրելակերպ դարձնելը, Լիլիթ Գալստյանը նշեց, որ վերարտադրված իշխանության գործունեությանը նախորդող 3 տարիներն ապացուցում են, որ այս իշխանության համար չի կարող կրթությունն ազգային ապրելակերպ դառնալ։

«Չի կարող, որովհետև իշխանությունը կրթության և մշակույթի հարցում չունի զարգացման ռազմավարություն և այս երկու ոլորտներին էլ տալիս է կամայական լուծումներ, ինչը պատահական չէ, որովհետև հենց կրթությունն ու մշակույթն է սնուցում մեր ինքնությունը, ազգային տեսակն ու պահանջատիրությունը։ Ողնաշարից հարվածներ են հասցնում այդ ոլորտներին։ Այս իշխանության ընդունած հնգամյա ծրագրում անգամ ազգային բառը գործածված չէ, հետևապես, ինչպե՞ս պետք է նրանք կրթությունը դարձնեն ազգային ապրելակերպ»,- ասաց Գալստյանը՝ ընդգծելով, որ Կառավարության ընդունած ծրագրում՝ ամբողջությամբ, իսկ կրթության ոլորտում՝ մասնավորապես, չկան ռազմավարական նշանակության ծրագրեր, չկան նաև տրված խոստումների չափելիությունն ապացուցող ցուցանիշներ, ինչն էլ վկայում է, որ ունենք ընդամենը կենացների մակարդակով գրված ծրագիր։

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամի խոսքով՝ Կառավարության ընդունած ծրագիրը չունի մեր իրականությանը համարժեք բովանդակություն նաև այն պատճառով, որ գրվել է առանց ոլորտային մասնագետների հետ քննարկման։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում