ԱՄՆ-ում ռազմաբազայից գողացված 1 միլիոն դոլարի զենքը վաճառվել է eBay-ով
ԱՄՆ Կենտուկի նահանգի Ֆորտ Քեմփբլի ռազմաբազայի պահեստներից գողացվել է ընդհանուր 1 միլիոն դոլարի սպառազինություն և սարքավորում, հայտնում է Associated Press գործակալությունը: Ավելի ուշ գողացվածը վաճառվել է «սև շուկայում», որի մի մասն օտարերկրյա գնորդները գնել են eBay-ի միջոցով:
Սպառազինությունը և սարքավորումները վերավաճառվել են Ռուսաստանից, Չինաստանից, Մեքսիկայից, Հոնկոնգից, Ղազախստանից և Ուկրաինայից գնորդներին:
Պահեստներից գողացված ապրանքների թվում են՝ հրացաններ, զրահապատ բաճկոններ, սաղավարտներ, բժշկական սարքավորումներ և այլ իրեր:
Դատարանում հանցագործությանը ներգրավված վեց զինվորները և նրանց բիզնես գործընկերը գործարքի են եկել և ցուցմունք տվել:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները