Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. լրանում է ՀՀ երկրորդ նախագահի 67-ամյակը
«Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. լրանում է ՀՀ երկրորդ նախագահի 67-ամյակը:
«Փաստ» թերթը փորձեց ճշտել, թե որտեղ և ինչպես է անցկացնելու Քոչարյանն իր ծննդյան օրը: Երկրորդ նախագահի գրասենյակից որևէ բան ճշտել, ցավոք, չհաջողվեց: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, ինչպես նախորդ բոլոր տարիներին, այս տարի նույնպես որևէ առանձնահատուկ բան չի սպասվում:
ՀՀ երկրորդ նախագահն, ամենայն հավանականությամբ, իր ծննդյան օրը կանցկացնի ընտանեկան մթնոլորտում: Բանն այն է, որ, ըստ Քոչարյանին ճանաչողների, նա չի սիրում մեծ հանդիսություններ ու «կենացներ»:
Դրանից բացի, ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, հաշվի առնելով պատերազմը, հազարավոր զոհերը և ընդհանրապես այն ծայրահեղ վիճակը, որում գտնվում է մեր երկիրը, այս տարի առավել ևս երկրորդ նախագահը ծննդյան օր նշելու ո՛չ տրամադրություն ունի, ո՛չ էլ ցանկություն»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն