Արմեն Գևորգյանի ունեցվածքի մասին Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունները բացարձակ սուտ են և զրպարտիչ
Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունները բացարձակ սուտ են և զրպարտիչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ՝ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս հայտարարել է, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, ձեռք է բերել 100 000 000 ԱՄՆ դոլարի կարողություն, և Երևան քաղաքի Կենտրոն համայնքում ունի թվով 57 միավոր սեփականության իրավունք։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ հիշյալ անձնավորության հայտարարությունները բացարձակ սուտ են և զրպարտիչ։ Թե Արմեն Գևորգյանը եւ թե վերջինիս փաստաբանական թիմը բազմիցս հրապարակային հերքել է այդ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը։
Անգամ եթե տվյալ անձնավորությունը նման հայտարարություն անելիս հիմք է ընդունել ՀՀ ՀՔԾ կողմից ամիսներ առաջ տարացված հաղորդագրությունն, ապա հարկ եմ համարում նշել, որ նույնիսկ այդ հաղորդագրությունում որևէ ձևով հիշատակված չէ 100 000 000 ԱՄՆ դոլարի առկայության մասին, հետևաբար ակնհայտ է, որ այդ պատգամավորի կողմից փորձ է կատարվում մանիպուլացնել հանրային կարծիքն: Բացի այդ նշված անձն իր քաղաքական թիմին բնորոշ ձևով ուղղակի ստի ու կեղծիքի տարածման հերթական դրսևորումն է իրականացնում:
Ի վերջո զարմանալի է, թե ինչպես է գործարարը չի տիրապետում հասարակ հաշվարկային կուլտուրային։ Վստահեցնում ենք նման ձևի ու բովանդակության հայտարարություններն առաջացնելու են իրավական հետևանքներ»,- գրել է Ալեքսանյանը։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն