Բերձորով անցնող Լաչինի միջանցքը չի փակվի
Հերթական ապատեղեկատվությունն է տարածվում Արցախում, այս անգամ Բերձորով անցնող (Լաչինի) միջանցքի մասին, իբրև թե շուտով այն փակվելու է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:
«Ու ոչ ոք չի քննարկում, թե ինչպես պետք է փակվի այդ ճանապարհը, եթե այն Արցախը ՀՀ-ի հետ կապող առայժմ միակ ուղին է։ Խուճապը տարածվում է մեծ արագությամբ։
Արցախից տասնյակ նամակներ եմ ստանում, մարդիկ ահաբեկված հարցնում են, թե ինչ է լինելու իրենց հետ։
Սիրելի արցախցիներ, սա թշնամու հերթական սադրանքն է, որի նպատակն է մարդկանց մեջ խուճապ տարածել՝ մղելով արտագաղթի։ Մի հավատացեք այդ հիմարություններին։ Արցախը երբեք չի զրկվի մայր Հայաստանի ցամաքային կապից։
Ինձ մտահոգում ու բարկացնում է ոչ միայն մեր հանրության հոգեբանական անպաշտպան վիճակը, այլև այն, որ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները որևէ կերպ չեն ապրում հասարակ մարդու խնդիրներով ու հոգսերով։ Ադրբեջանի տեղեկատվական գրոհները պետք է անմիջապես ոչնչացվեն հայկական պետականության կողմից։ Բայց քանի դեռ մենք չունենք ազգային իշխանություն, ես ընկերներիս հետ պարտավոր եմ գիշեր ու ցերեկ լինել իմ ազգի սրտում նաև իշխանության փոխարեն։
Բերձորով անցնող Լաչինի միջանցքին ոչինչ չի սպառնում, ավելին՝ շուտով ադրբեջանցիներն այլևս Բերձորով չեն անցնի, հանգիստ եղեք, իմ պաշտելի հայրենակիցներ»,- գրել է Հոխիկյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից