Պահանջում ենք, որ Ազգային ժողով գա Գլխավոր դատախազը եւ բացատրություն տա. Սեյրան Օհանյան
Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի կողմից պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու մասին որոշումը հակասում է Սահմանադրությանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Քաղաքական իշխանությունների կողմից երեկ կալանավորվեց մեր գործընկեր։ Դատավորի վարքագիծը պետք է արժանանա համարժեք իրավական գնահատականի։ «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է իր անդամների նկատմամբ չդադարող հետապնդումների մասին եւ խստորեն դատապարտում ընդդիմադիր գործունեությունն ու խոսքը բռնաճնշումների միջոցով սահմանափակելու իշխանությունների հանցավոր վարքագիծը։ Մեր ամբողջական աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ապօրինինության մեջ գտնվող մեր բոլոր գործընկերներին։ Ազգային ժողովի ղեկավարությանը պահանջում ենք՝ ապահովել պատգամավորների բնականոն գործունեությունը եւ առաջարկում բոլոր խմբակցություններին՝ հանդես գալ համապատասխան հայտարարությամբ։ Պահանջում ենք նաեւ Ազգային ժողով գա Գլխավոր դատախազը եւ բացատրություն տա»,- նշեց Սեյրան Օհանյանը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ