Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմել Քննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցը Թուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. Bloomberg Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայն Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է «Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ Սեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոն Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը ԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցը ԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել

Մոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայաստան

«Ես կադրեր եմ տեսել, որ կոնկրետ Շուշիում իմ տան մեջ հարցազրույց են վերցնում մի ընտանիքից». Շուշիի քաղաքապետ

Երեկ ֆեյսբուքյան էջերից մեկը տեղեկատվություն տարածեց, որ Շուշիի Նարեկացի արվեստի կենտրոնի աշխատանքները, ցավոք, չի հաջողվել դուրս բերել, և թշնամու վերահսկողության ներքո են անցել ոչ միայն մեր գեղեցիկ ու վեհագույն Շուշին, այլ նաև Նարեկացի արվեստի կենտրոնի մի քանի տասնյակ քանդակներ, հումք, 14 տարվա ընթացքում կենտրոնի ձեռք բերած ամբողջ գույքը, մանկական թատրոնի տիկնիկները, դաշնամուրն ու այլ կահավորանք:

«Ցավոք, ոչինչ չենք կարողացել դուրս բերել, քանի որ ոչ ոք չէր պատկերացնում, որ Շուշին կհանձնեն»,- կայքի հետ զրույցում նշել է Նարեկացի Արվեստի միության տնօրեն Գայանե Խաչատրյանը:

Աղբյուրը գրել էր նաև, որ իր տեղեկություններով՝ Շուշիի Նարեկացի արվեստի կենտրոնում աշխատակիցներից մեկը եղել է ազգությամբ ադրբեջանցի:

«Բանն այն է, որ տվյալ աշխատակիցը երկար տարիներ աշխատել է հայերի հետ միևնույն միջավայրում, կիսել նրանց հետ նույնիսկ կենցաղ, սակայն ոչ ոք չի իմացել, որ վերջինս ազգությամբ ադրբեջանցի է: Ասում են, հենց նա էլ թույլ չի տվել հանել մշակութային գլուխգործոցները»,- նշված էր հրապարակման մեջ:

Այս առնչությամբ Գայանե Խաչատրյանն ասել է. «Որքանով ես եմ տեղյակ, նման բան չի եղել: Կենտրոնի տնօրենը Հայկ Պապյանն է եղել, ով այս օրերին գտնվում է Իջևանում: Նա այդ օրերին իր անձնական մեքենայով տարբեր մարդկանց է տարհանել, սակայն չի կարողացել փրկել մեր մշակութային աշխատանքները: Մտքով չի անցել դրանք դուրս բերել, քանի որ պատկերացում չի ունեցել Շուշին հանձնելու մասին»:

Այս տեղեկությունը 168.am-ը փորձեց ճշտել նաև Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանից: Վերջինս բացառեց, որ նման բան կարող էր լինել:

«Ոչ, ոչ, նման բան չի եղել: Ճանաչում եմ թե՛ Կենտրոնի հիմնադիր Նարեկ Հարությունյանին, թե՛ աշխատակիցներին: Նման մարդ չեմ պատկերացնում, որ եղած լինի»,- ասաց Շուշիի քաղաքապետը:

Արծվիկ Սարգսյանի հետ զրուցեցինք նաև ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեսանյութի մասին, թե իբր Խորհրդային Միության տարիներին Շուշիում ապրած ադրբեջանցի խաղաղ բնակչությունն է վերադարձել այնտեղ։

Հարցին՝ արդյո՞ք դա շոու է՝ բեմադրված ադրբեջանական իշխանությունների կողմից, թե՞ իսկապես հնարավոր է նման բան:

«Ես կարծում եմ՝ շոու է: Օրինակ, ես կադրեր եմ տեսել, որ կոնկրետ Շուշիում իմ տան մեջ հարցազրույց են վերցնում մի ընտանիքից, ուր նաև երեխաներ կան: Առաջին հարկի տուն է: Իրենց զրույցից էլ հասկացվում է, որ ժամանակավոր են եկել, որովհետև խոսում են այն մասին, որ դպրոց ու մանկապարտեզ չկա: Եկել են, նկարեն, ցույց տան, թե իբր եկել են ապրելու»,- ասաց Շուշիի քաղաքապետ արծվիկ Սարգսյանը: