Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմել Քննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցը Թուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. Bloomberg Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայն Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է «Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ Սեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոն Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը ԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցը ԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել

Մոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արցախ

Ադրբեջանը փորձում է վերաշարադրել Շուշիի պատմությունը` «բնաջնջելով» հայկական արմատները. Դավիթ Բաբայան

Ադրբեջանական պետությունը մշակութային ցեղասպանության քաղաքականություն է վարում Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում: Այս մասին հայտարարել է Արցախի (Լեռնային Ղարաբաղ) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը` NEWS.sm-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «Շուշիի բերդը վերականգնելու, այն իր սկզբնական տեսքին վերադարձնելու» մտադրությունը:

«Դա դրսեւորվում է բոլոր տարածքներում, բայց հատկապես` Շուշիում: Դա պայմանավորված է մի շարք գործոններով: Շուշին չի կարող մեկուսացվել, այն մշտապես գտնվում է ինչպես հայկական կողմի, այնպես էլ որոշ չափով միջազգային շրջանակների ուշադրության կենտրոնում: Ուստի ադրբեջանցիները չեն կարող անպատիժ ոչնչացնել հայկական հուշարձանները: Ավելի հեռավոր շրջաններում` աչքից հեռու, բացահայտ հայկական ժառանգության, ինչպես ճարտարապետական, այնպես էլ մշակութային հուշարձանների, այնպես էլ պարզապես գերեզմանների ամբողջական վերացման քաղաքականություն է վարվում: Այն, ինչ կատարվում է Շուշիում, իրականում մարտահրավեր է միջազգային հանրությանը, այն առումով, որ պատմության լկտի վերաշարադրում է տեղի ունենում: Շուշին հիմնադրվել է հայ մելիքների կողմից` որպես անկախ հայկական պետության հնարավոր մայրաքաղաք: Սա հայտնի փաստ է: Արցախը 18-րդ դարի 20-ականների ազատագրական պայքարի ընթացքում ստացած վերքերից վերականգնելու հնարավորություն ունենալու համար թերեւս աննախադեպ մոդել ստեղծվեց, երբ որպես ղեկավար նշանակվեց Իրանի քոչվոր ցեղերից մեկի ներկայացուցիչը, բայց իրականում իշխանությունը հայ մելիքների ձեռքում էր... Դրա վառ հաստատումն այն է, որ ո՛չ ինքը` խանը, ո՛չ էլ նրա սերունդը իրավունք չունեին թաղվելու Շուշիում:

Բերդը կառուցվել է հայերի կողմից, հետագայում այն ​​մասամբ վերակառուցվել է: Վերակառուցման ընթացքում ընդհանուր Արեւելյան Հայաստանին բնորոշ ամրաշինական ճարտարապետական ​​ոճը պահպանվել է: Առաջին անգամ «վերանայման» եւ ոճի արմատական ​​փոփոխության փորձեր տեղի ունեցան 20 -րդ դարի 60-ական թվականներին: Դիսոնանս, ճարտարապետական ​​կակոֆոնիա կարելի է տեսնել Շուշիի մուտքի մոտ, 17-18-րդ դարերի ամրոցը «վերականգնվել» է այնքան ցածր մակարդակով, որ նույնիսկ շինանյութն է շատ տարբերվում: Ճարտարապետությունից հեռու մարդու անզեն աչքը հարմարեցում է տեսնում մահմեդական ոճին: Այժմ մենք կեղծիքի եւ մշակութային ցեղասպանության հերթական փորձի ականտեսը եղանք: Չի կարելի բացառել, որ «Ադրբեջան» գրությունը հայտնվի դրա պատերին` որպես ամրոցի ծագման «ապացույց»` չնայած Ադրբեջանը շատ ավելի ուշ է հայտնվել: Այս ամենն անեկդոտ է հիշեցնում, երբ աշխատողներին հարցնում են, թե ինչ են կառուցում, իսկ նրանք պատասխանում են, թե` մ.թ.ա. հինգերորդ դարի ամրոց: Մենք արդեն տեսել ենք, թե ինչ են անում Ադրբեջանի իշխանություններն Ամենափրկիչ Սուրբ Քրիստոսի Ղազանչեցոց տաճարի, Հովհաննես Մկրտչի Կանաչ ժամ եկեղեցու հետ: Նույնը կատարվում է Շուշիի ամրոցի հետ, շուտով մեզ հնագույն «ադրբեջանական հուշարձանների» նոր «մեծ հայտնագործություններ» են սպասվում: Այս բոլորը մեկ շղթայի օղակներ են` մշակութային ահաբեկչություն հայկական հողերի հայկական մշակութային եւ պատմական ժառանգության դեմ: Ադրբեջանն ինքն էլ դա չի թաքցնում: Վերջերս Իլհամ Ալիեւն այցելեց Արցախի օկուպացված տարածքներ: Քարվաճառում նրա ասածը ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական գրոհի հերթական «գործողությունների պլան»: Ալիեւն անձամբ կեղծում է, տարածքային պահանջներ է հնչեցնում, ի պատասխան արձագանքելու կոչված միջազգային կառույցների լռությունն է: Անհրաժեշտ է շատ լուրջ մոտենալ տեղի ունեցողին, բայց` առանց խուճապի, հստակ հասկանալով, թե ում հետ գործ ունենք»,- ասաց Դավիթ Բաբայանը: