«Վարչախմբի պարագլուխն ու իր թիմը ցնցակաթվածի են ենթարկվում, երբ լսում են Արցախ, Շուշի, Դադիվանք, Ավետարանոց տեղանունները, երբ լսում են նահատակ, հերոս, վրեժ, եւ մի շարք այլ բառեր». Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
«Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Տիգրան Ավինյանը մեկնում է Կիպրոս հանգստանալու։ Ընթերցողները զարմանում եւ զայրանում են։ Իսկ ինչո՞ւ Տիգրան Ավինյանը Կիպրոս չմեկնի, եթե վարչախմբի պարագլուխը հարսանիքից հարսանիք է գնում։ Նա դա կարողանում է։
Պատկերացնո՞ւմ եք, կարողանում է Շուշիի ու Հադրութի կորստից, հազարավոր տղերքի նահատակվելուց, տասնյակ հազարավորների անտուն մնալուց հետո։ Նա դա կարողանում է։ Եւ ինչու այս պարագայում հանգստի չմեկնի Ավինյանը, հարսանեկան ճանապարհորդության չգնա մեկ այլ նախկին իմքայլական եւ ներկա քպական։
Եթե վարչախմբի պարագլուխն իրեն թույլ է տալիս հարսանիք գնալ եւ ծրագրում է էլի գնալ, երբ Սեւ լճից փորձում են առաջ գալ, Երասխում անդադար իրավիճակ են սրում, կրակում, ապա մյուսները եւս կգնան եւ հարսանեկան ճանապարհորդության, եւ հարսանիք եւ անգամ փարթի։
Եւ պատահական չէ, որ վարչախմբի պարագլուխն ու իր թիմը ցնցակաթվածի են ենթարկվում, երբ լսում են Արցախ, Շուշի, Դադիվանք, Ավետարանոց տեղանունները, երբ լսում են նահատակ, հերոս, վրեժ, եւ մի շարք այլ բառեր։
Պատահական չէ նաեւ այդքան մեծ թվով զինված մարդկանց ներկայությունը ԱԺ ում եւ նրա շուրջ։ Պատահական ոչինչ չի լինում։ Եւ այս վիճակն էլ երկար չի կարող տեւել։
Սա հակաբնական վիճակ է»։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն