Առաջատար համալսարաններում ուսանելու և աշխատելու իմ փորձն հասկանալի բարդույթների ուժով ոմանց հանգիստ չի տալիս. Վիգեն Սարգսյան
Առաջատար համալսարաններում ուսանելու և աշխատելու իմ փորձն, որը հասկանալի բարդույթների ուժով ոմանց հանգիստ չի տալիս, ի թիվս օվկիանոսներից այս և այն կողմ հարազատ դարձած բազմաթիվ հասցեների, ինձ է պարգևել նաև անանց կապ պատմությամբ լեցուն Սանկտ Պետերբուրգի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։
«Առաջատար համալսարաններում ուսանելու և աշխատելու իմ փորձն, որը հասկանալի բարդույթների ուժով ոմանց հանգիստ չի տալիս, ի թիվս օվկիանոսներից այս և այն կողմ հարազատ դարձած բազմաթիվ հասցեների, ինձ է պարգևել նաև անանց կապ պատմությամբ լեցուն Սանկտ Պետերբուրգի հետ:
Ամառային այգում զբոսնելիս` միշտ կանգ եմ առել մեծ առակագիր Կռիլովի հուշարձանի մոտ (1855թ.): Դասականը շրջապատված է սերունդներ դաստիարակած իր հերոսներով: Այստեղ են և՛ անկախ նստելակարգից նվագել չկարողացող ավանակն ու կապիկը («а вы, друзья, как не садитесь, все в музыканты не годитесь»), և՛ արծվի կողմից սոխակ հռչակված կկուն («кукушку соловьем честить я мог заставить, но сделать соловьем кукушку я не мог»), և՛, իհարկե, փղի վրա հաչացող բոլորին հայտնի Մոսկան («Эх, Моська, знать она сильна, коль лает на слона...»):
«Առանց մտածելու սովորելն անօգուտ է, իսկ առանց սովորելու մտածելը` վտանգավոր» (Կոնֆուցիոս, 5րդ դար ք.ա.): Գոնե մի փոքր սովորե՛ք, կարդացե՛ք, նոր փորձեք մտածել, առավել ևս` խելացի մտքեր արտաբերել: Զբաղվում եմ տեղեկատվական տեխնոլոգիաներով և ինքս ինձ մտածում` արդյո՞ք ճիշտ եք հաշվարկել և իրո՞ք ձեր շահերից է բխում քաղաքական բանավեճի մեջ ինձ ներքաշելը: Հինգ անգամ կրկնված անհեթեթությունը չլսելու տվեցի, բայց Ամերիկայում ասում են` Beware of your wishes, they might come true…. Ինչպես Իգիթյանն ասաց Գորբաչովին. «Ձեր օգնականին խնդրե՛ք, կթարգմանի»:
Շնորհակալ եմ Գեղամ Մանուկյան, Արամ Վարդևանյան, Հայկ Մամիջանյան: Ձեր ընկերական վերաբերմունքն ու համատեղ անցած ճանապարհն արժևորելը չափազանց պարտավորեցնող են ինձ համար»,- գրել է Սարգսյանը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն