Վարչախումբը շարունակում է պատանդ պահել Մխիթար Զաքարյանին
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր մերժեց Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը, ինչը նշանակում է, որ Զաքարյանը կշարունակի մնալ կալանավորված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Որոշմանը դեռ ծանոթ չենք, բայց ինչպես միշտ մի բան կստեղծագործեն ու կգրեն, բայց այն հիմնավորումները, որ ներկայացվեց եւ դրանց առնչությամբ ինչ պատասխան, որ տրվեց, դատական նիստից պարզ էր, որ դատարանը հիմնավորումներ չունի մեր բողոքը մերժելու, բայց ի սկզբանե որոշված էր՝ պետք է մերժվի։ Որոշումն ստանալուց հետո մենք այն կբողոքարկենք նաեւ Վճռաբեկ դատարանում»,– ասաց փաստաբանը։
Նշենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող` իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելու կամ նման տեղեկությունը թաքցնելու հատկանիշներով։
Նշենք, որ հուլիսի 13–ին, Զաքարյանը կալանավորվել էր երկու ամսով։


















































Ստանդարտ սցենարով․ Մխիթար Զաքարյանը կալանավորվեց
Մխիթար Զաքարյանի ձերբակալումը բողոքարկվել է դատարան
Ձերբակալվում է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը, որը պատերազմում ստացած վիրավորումից դեռևս չի ապաքինվել
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն