Նորընտիր ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրությն հարցն է (տեսանյութ)
Հայաստանի նորընտիր Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 4-ին շարունակում է իր աշխատանքը:
Հիշեցնենք, որ նորընտիր ԱԺ առաջին երկու օրերին ԱԺ նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ՝ ռուբեն Ռուբինյանը: Նախօրեին քննարկվեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ՔՊ-ից Հակոբ Արշակյանի թեկնածությունը, սակայն ընտրությունը տեղի կունենա այսօր:
Դրանից հետո խորհրդարանը ձեռնամուխ կլինի ԱԺ երրորդ փոխխոսնակի ընտրության հարցի քննարկմանը, որը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ: Ընդդիմադիր խմբակցություններն այդ պաշտոնում առաջադրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:
Հատկանշական է, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարել են, որ չեն մասնակցելու ԱԺ փոխխոսնակների ընտրությանը, այդ թվում Իշխան Սաղաթելյանի:
ԱԺ անդրանիկ նստաշրջանի օրակարգում 7 հարց է, որի 5-ը դեռ չեն քննարկվել: Դրանք են՝
- Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ
- Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին
- Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ
- Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում
- Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է, որ ԱԺ-ն ունենա 12 մշտական հանձնաժողովներ, ներկայիս 11-ի փոխարեն: Առաջարկվում է առանձնացնել առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովները:
Իսկ ահա «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն