Դիմելու ենք Սահմանադրական դատարան պատգամավորների անձեռմխելիության վերականգման պահանջով․ Արամ Վարդևանյան
«Հայաստան» դաշինքը դիմումներ է ներկայացնելու ՀՀ Սահմանադրական դատարան Ազգային ժողովի նախագահի ընտրության որոշման և պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի անձեռմխելիության վերականգման պահանջով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Մենք մի քանի տարի տեսնում էինք, թե ընդդիմադիր խմբակցություններն ունենալով ՍԴ դիմելու գործիքը, առհասարակ դրանից չէին օգտվում»,- ասաց նա։
Հարցին, թե ինչ ակնկալիքներ կան Սահմանադրական դատարանից՝ հաշվի առնելով ընտրությունների լեգիտիմության քննությունը, Վարդևանյանն ընդգծեց, որ վճռական աշխատանքի արդյունքում նույնիսկ ամենակախյալ մարմինն ուղղակի չի դիմանում ապօրինություններ կատարելու շարունակական ռեժիմին։
«Սա է պրակտիկան։ Չգիտեմ ճիշտ է, թե՝ ոչ, բայց ասում են, որ Սահմանդրական դատարանում ձայները բաշխվել էին 6։3։ Այսինքն՝ առնվազն երեք դատավոր ունեցել է այլ կարծիք։ Կարո՞ղ է այլ իրավիճակում 3-ը լինել հինգ կամ վեց։ Կարծում եմ՝ այո։ Փորձելու ենք համառ միջոցներով հասնել այն բանին, որ Վահե Գրիգորյանի կարծիքները չգերակայեն։ Ամեն ինչ անելու ենք այդ ուղղությամբ»,- նշեց Արամ Վարդևանյանը։
Դիտարկումը, թե հնարավոր է, որ ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվեն փոխխոսնակի թեկնածու առաջադրելուց, Վարդևանյանը մերժեց՝ նշելով, որ դա ինքնավնասման դրսևորում կարող է լինել։
«Փոխխոսնակի ինստիտուտը ընդդիմության կարևորագույն գործիքներից է, իսկ ընդդիմությունը պետք է օգտագործի իր գործիքներից յուրաքանչյուրը։ ԱԺ փոխխոսնակի չառաջադրման պարագայում որևէ բան չի փոխվի։ Մենք պարզապես դրանով ավելի բարենպաստ պայմաններ ենք ստեղծում այսպես ասած շատ մանդատներ ունեցող իշխանության համար»,- ընդգծեց Արամ Վարդևանյանը։
Հարցին, թե ինչպիսի ակտիվություն կտեսնենք ՀՀ երկրորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, Վարդևանյանը նշեց, որ նախագահ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի առաջնորդն է և առավել քան ակտիվ ներգրավված է աշխատանքների մեջ։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում