Հրաժեշտի խոսքեր հերոսներից.1
Հրաժեշտի խոսքեր, որոնց մեծ մասը պատգամ դարձած ուղեկցելու են շատերին, մինչև կյանքի վերջ։Հայրենիքին անմնացորդ նվիրմամբ պայքարի, չհանձնվելու, նվիրումի խոսքեր, որոնք գրվեցին հենց պատերազմի դաշտից։
Panorama.am-ը սիրով ու ցավով ներկայացնում է 44 օրյա պատերազմում հերոսաբար անմահացած հերոսների վերջին խոսքերից....
Գևորգ Ջավախյան
«Ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին, մաքսիմում կարող եմ միայն ասել, որ շուտով դուք կլսեք իմ անունն ավելի բարձր...»
Արթուր Բալասանյան

«Ես եկել եմ,հասել եմ Ղարաբաղ, որ շտաբում նստե՞մ։ Չէ ես զենքի հետ պետք ա գործ ունենամ...»։
Տիգրան Համբարձումյան

«Տղերք, գնում եմ։ Սիրտս վատ բան ա գուշակում, բայց գնում եմ, որ չասեն՝ Տիկոն փախավ...»։
Գևորգ Կիրակոսյան

«Եթե սաղ աշխարհն էլ ասի, որ Գևորգը չկա, իմացեք՝ Ես կամ...»։
Հայկազ Մկրտչյան

«Գիտե՞ք իմ ձեռքով քանի թուրքի անուն ա գրվել քարին...»։
Հովհաննես Բեյբության

«Եթե հիմա մի կտոր հող տանք, թուրքը վաղը կմտնի մեր տուն...»։
Սամվել Գևորգյան

«Եթե տխրես՝ հիշիր, որ զինվոր ունես ու հպարտացիր...»։
Շանթ Նավոյան

«Փամփուշտները հանեցի գրպանիցս ու տղերքին մի-մի հատով բաժանեցի, որպես երաշխիք՝ հայրենի հողում քուն մտնելու համար...»։
Մխիթար Գրիգորյան

«Ես գավաթից առաջ անձրևին չեմ նայում, պետք է պայքարեմ միշտ, պայքարեմ մինչև անմահություն...»։
Կարեն Միրզոյան

«Տասնյակ թուրք ենք սպանել ու արդեն ֆիդայի դարձել...»։
Ղազար Սարուխանյան

«Մարդիկ կան՝ 2 աչքն էլ վրեն է, բայց տեսնել չեն կարող, ողջ չեն, ու՞մ է պետք...»։
Էրիկ Ջիլավյան

«Պիտի փորձես ներես, որ հետո քեզ չներելու պատճառ չունենաս...»։
Գարիկ Կիզիրյանց

«Ամեն լավ ու վատ բան ունենում է իր տրամաբանական ավարտը...»։
Արգամ Սելիմյան

«Ոչ մեկ չի մարսելու տղերքի արյունը, վրեժ եմ լուծելու...»։
Ժորա Սահակյան

«Տունս պաշտպանելն ինձ համար հերոսություն չի...»։
Էդմոն Մնացականյան

«Թռչիր այնտեղ, որտեղ դատավարություն չկա...»։
Արսեն Նիկողոսյան

«Հետ ենք բերելու մեր Մատաղիսը...»։
Տիգրան Գալստյան

«Ես իմ դիրքից փախնողը չեմ, այստեղ շատ քաղցր ախպերներ եմ կորցրել...»։
Խաչատրյան Սամվել

«Մամ ջան, ամեն ինչ նորմալ է, տեղս ապահով է, ամեն օր կզանգեմ...»։
Վոլոդյա Վերանյան

«Մենք անմահ ենք, մեզ համար մահ չկա...»։


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային