Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. Տուսկ Հեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահ Վեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումը Հրապարակվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռները ՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան «Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ) Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ Դմիտրիև Քննիչները կանցկացնեն «համալիր հետաքննություն Մեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. Լավրով Չինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժ Իրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»

Մենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըՀրապարակվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռներըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. ՕվերչուկԼարսը փակ է բոլոր մեքենաների համարԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանում. Աբբաս ԱրաղչիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներումԿասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունըԶելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվըՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ ՀովհաննիսյանՏեքստը մարտին, հանրաքվեն՝ ավելի ուշ․ Գալյանի վստահեցմամբ՝ ՀՀ նոր սահմանադրությունն այլ երկրների ցանկությունը չէԻրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներինԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. AxiosՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Ուկրաինայում հակամարտությունը «ինչ-որ մի պահի կավարտվի». ՌուբիոԱրամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվի հայ բանտարկյալների ազատ արձակման հարցովԿլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Լևոն ԱզիզյանԴեսպան Մկտչյանը ներկայացրել է կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում ՀՀ մոտեցումներըՄբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշըՆիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ինՄիայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվելԷնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն են
Հայաստան

Հայհոյանքը քրեականացնելը հեռահար նպատակ ունի. Վարազդատ Հարությունյան

7-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության վերջին օրը՝ հուլիսի 30-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվեց արտահերթ նիստ, որի օրակարգում էր հայհոյանքը քրեականացնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը։

«Իմ քայլը» խմբակցության 10 պատգամավորի նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց ՀՀ քրեական դատավարության մասին օրենքում, և այսուհետ անձին հրապարակավ վիրավորելու և զրպարտելու արարքները կքրեականացվեն։

Ըստ օրենքի՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, պատժվելու է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 500-ապատիկի չափով, եթե դա կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով և կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, ապա այդ արարքը կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով, իսկ եթե դա պարբերական բնույթ է կրում, ապա այդ արարքի համար անձը կպատժվի տուգանքով` 1000-ապատիկից 3000-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում իրավաբան, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանն «Իմ քայլը» խմբակցության հեղինակած օրենսդրական փոփոխությունները պայմանավորեց Հայաստանին սպասվող սուր և ցավոտ գործընթացներով։

«Այսպիսի կուրիոզ օրինագծերն ունեն հեռահար նպատակներ. ենթադրաբար՝ իշխանությունը կայացնելու է հայհոյանքի արժանի նոր որոշումներ, ուստի նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում։ Եթե նրանց հայհոյում են՝ պարբերաբար ու տեղին, իրենք օրենք են ընդունում դրա դեմ։ Ուշագրավ է, որ ժամանակին ՀՀ-ում հայհոյանքը ապաքրեականացվեց հենց միջազգային կառույցների ճնշման արդյունքում, որովհետև գնահատողական չափազանց մեծ դիապազոն ունեցող հանցակազմ էր դա, և այս կամ այն ձևակերպումը որպես հանցակազմ որակելն առավել շատ կախված էր դատարանի և քրեական հետապնդում իրականացնող մարմինների անձնական դիրքորոշումից։

Հիմա իշխանությունը նորից գնում է քրեականացնելու ճանապարհով։ Իրենց բերած օրենքում մի կողմ էլ կա, որը խիստ վիճելի է. նշել են անձի արժանապատվությունը նսեմացնելու հանգամանքի մասին, ինչը գնահատելը շատ ավելի դժվար է լինելու։ Արժանապատվությունը նսեմացվե՞լ է, թե՞ ոչ՝ սա օբյեկտիվ չափանիշների մասով դժվար է լինելու որոշելը, և այստեղ ամբողջությամբ գործ ունենք գնահատողական դիրքորոշման հետ։ Այս դրույթը դառնալու է իշխանության ձեռքին գործիք՝ ընդդիմախոսներին լռեցնելու և քրեական գործեր կարելու համար։ Եթե նախկինում «թուրքի շուն» ասողին ոչինչ չէին կարողանում անել, այս օրենքով կկարողանան, թեև անհնար է հասկանալ, թե ո՞րն է այստեղ հանցակազմը»,- ասաց Վարազդատ Հարությունյանը։

Ըստ նրա՝ իշխանությունն ընդունել է չափանիշներով լղոզված և ապացուցողական բազա չունեցող օրենք՝ հրատապ կարգով, որովհետև Հայաստանին սպասվում են նոր բանակցություններ, պարտադրվելու են մեր շահերից չբխող սահմանների սահմանագծում և սահմանազատում, խաղաղության պայմանագիր, որով մեզ կպարտադրեն մոռանալ Արցախի ու մեր կորուսյալ հայրենիքի մասին։

«Իսկ այդ ամենն առնվազն հայհոյանքի առիթ է դառնալու։ Հիշում ենք, թե Փաշինյանին ինչպես դիմավորեցին Սյունիքում. դա դարձավ այս իշխանության համար նախադեպ, հիմա էլ չեն կարողանում Սյունիքի համայնքապետերի վրա հանցակազմ պարունակող տարրեր գտնել, դրա համար էլ այս օրենքը հրատապ ռեժիմով անցկացնում են, որ իրենց համար հետո հեշտ լինի, կարևորը՝ լինի հանցակազմը, որ գործերը կարեն։

Իշխանության համար էական չէ՝ արդյունքում անձը կդատապարտվի՞, թե՞ ոչ, նրանց համար կարևոր է, որ քրեական պատասխանատվության գործընթաց սկսվի, կաշկանդեն անձին, ընտրեն խափանման միջոց, անհիմն գործերով կալանքի միջնորդություններ ներկայացնեն, անպատեհ առիթներով հրավիրեն հարցաքննությունների, կասեցնեն լիազորություններ և այլն։ Այս օրենքով բոլոր ընդդիմախոսների նկատմամբ ստեղծելու են Կաֆկայի «Դատավարությունը» վեպի կրկնությունը, երբ մարդը մտնում է դատավարության մեջ ու այդպես էլ չի հասկանում, թե ինչի՞ համար։ Միևնույն ժամանակ, պետք է շեշտել, որ սա այնքան էժանագին գործողություն է, որ անգամ պողպատե մանդատի կիրառում այն չես կարող համարել»:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում