Առաջիկայում Մոսկվայում սպասում են բավականաչափ ծանր բանակցություններ. Հրավիրեք արտակարգ նիստ. Նաիրա Զոհրաբյան
Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում է, նախօրեին ես հրապարակային դիմել էի դեռեւս գործող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ առաջարկելով հրավիրել արտակարգ նիստ եւ քննարկել այն իրավիճակը, որ տեսնում ենք սահմանին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ արտահերթ նիտում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Երեկ Վարդենիսում անօդաչուներ էին թռչում, մենք ունենք երեք զոհ: Ասել, որ Ադրբեջանը պահելու է պայմանավորվածությունները գրավոր եւ բանավոր, բոլորս էլ հասկանում ենք, որ դա մեծ բլեֆ է: Առաջիկայում Մոսկվայում սպասում են բավականաչափ ծանր բանակցություններ:
Երբ ծանոթացա արտահերթի օրակարգին, ես հասկացա, որ էքշընը, իզյումինկան քրեական օրենսգրքում փոփոխությունն է, որը ենթադրում է հայհոյանքի քրեականացվում: Ես հասկանում եմ՝ ինչի համար է արվում, որովհետեւ նոր խորհրդարանում էքշընի եւ հայհոյանքի պակաս չի լինելու: Ես կարծում եմ եւ պնդում եմ, որ պետք է անպայմանորեն այս արտհերթից հետո հրավիրել նիստ, հրավիրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ԶՈւ-ի, ՊՆ-ի ղեկավար մարմիններին, եթե անհրաժեշտություն կա փակ ֆորմատով քննարկել ստեղծված իրավիճակը: Ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ եւ հետո իրավիճակը, երբ որեւէ մեկը ոչինչ չգիտեր: Հիմա իսկապես կոնսոլիդացվելու, իսկապես միասնական լուծումներ եւ թուրք-ադրբեջանական տանդեմին ճիշտ քայլերով, գրագետ հակադարձելու ժամանակն է: Իսկ հայհոյանքը քրեականացնելու համար կարծում եմ՝ ժամանակ կգտնեք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն