Շաքարը նույնպիսի կախվածություն է առաջացնում, ինչպես կոկայինը
Շաքարը կարող է այնպիսի ուժգին կախվածոթոյւն առաջանել, ինչպես կոկայինը։ Իսկ դրանից հրաժարվելը կարող է աբստինենտային համախտանիշի պատճառ դառնալ։ Այս մասին ասվում է British Journal of Sports Medicine հրապարակված հետազոտությունում։
Գիտնականների խոսքով՝ շաքարը կարող է հանգեցնել տրամադրության կտրուկ փոփոխությունների՝ մարդուն ստիպելով պայքարել քաղցր սննդամթերքի համար։ Իսկ սննդակարգում շաքարի երկարատեւ բացակայության ընթացքում մարդկանց մոտ կարող է աբստինենտային համախտանիշ առաջանալ եւ նույնիսկ վարքային խանգարումներ՝ ինչպես ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության համախտանիշի պարագայում։
Վերջին ժամանակներում մասնագետները շատ են խոսում այն մասին, որ շաքարի օգտագործումն ավելի է ընդլայնվում հատկապես երեխաների շրջանում։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում միջին վիճակագրական երեխան երեք անգամ ավելի շատ է շաքար օգտագործում, քան փորձագետները խորհուրդ են տալիս։ Այդ ամենը նպաստում է ճարպակալման համաճարակի, կարիեսի եւ սիրտ-անոթային հիվանդությունների տարածմանը։
Իրենց վերջին հետազոտության ընթացքում Saint Luke's Mid-America Heart Institute-ի գիտնականները (ԱՄՆ) մեծ թվով գիտական աշխատանքներ են վերլուծել՝ կախվածության առաջացման վրա շաքարի ազդեցության մասին։
Հետազոտողների կարծիքով՝ շաքարն ու օփիոդիային դեղորայքը ուղեղի խթանման համակարգում նույն արձագանքն են առաջացնում՝ դոֆիմին հորմոն արտադրելով։ Բայց ժամանակի ընթացքում մարդը սովորում է այդ զգացողություներին եւ հաճույք ստանլու համար ստիպված է լինում բարձրացնել դոզավորումը։ Դա էլ հանգեցնում է կախվածության առաջացման։
NEWS.am Medicine

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...