Սուրճը կարող է քաղցրի հանդեպ «ձգողականություն առաջացնել»
Ամերիկացի գիտնականների նոր հետազոտությունը կարող է օգնել բացատել՝ ինչու՞ է փքաբլիթն այդքան լավ համադրվում մեկ բաժակ սուրճի հետ։ Քոնելի համալսարանի գիտնականները պարզել են, որ կոֆեինը ժամանակավորապես նվազեցում է համի զգացողությունը՝ սննդամթերքն ու ըմպելիքները պակաս հաճելի դարձնելով։ Դա մադկանց կարող է ստիպել ավելի շատ քաղցր օգտագործել։ Հեազոտության արդյունքերը հրապարակվել են Journal of Food Science պարբերականում։
Կոֆեինը ադենոլզինի անատգոնիստ ընկալիչ է՝ միացություն, որը քնկոտություն է առաջացնում եւ նվազեցնում է թարմության զգացողությունը։ Սակայն ադենոլիզի ընկալիչների արգելափակման կողմնակի ազդեցությունն է մարդու՝ քաղցր համի նկատմամբ ավելի զգայուն դառնալը։ Որպես հետեւանք՝ մարդը սուրճի մեջ շատ ավել շաքար է օգտագործում, քան թեյի։
Հետազոտությունների ընէցաում գիտափորձի մասնակիցների մի խումբը ստացել է առանց կոֆեինի սուրճ, իսկ մյուսը՝ 200 գրամ կոֆեինով։ Երկու խմբերի սուրճի մեջ հավասար քանակությամբ շաքարավազ է եղել, սակայն «կոֆեինային» խմբի անդամները այն ավելի պակաս քաղցր են համարեցել։
«Երբ կոֆեինով սուրճ եք խմում, այն ազդում է համի ընկալման վա եւ այն բանի վրա, թե որքան է տեւում այդ ազդեցությունը։ Ուստի, եթե սուրճից հետո սնունդ օգտագործեք, ապա դրա համը ձեզ ուրիշ կարող ՝է թվալ, քան առանց նախապես մեկ բաժակ սուրճ ըմպելու»,-ասել է հետազոտության հեղինակ Ռոբին Դանդոն։
Գիտնականները ենթադրում են, որ այդ փաստը հատկապես պետք է հաշվի առնեն օգտագործած կալրիաների քանակին հետեւող մարդիկ։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...