Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան Չնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներ Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետում Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով 46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարը

Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ

Կրակոցներ ամենուր․ Նիկոլի թիմակիցներն ավելի են լկտիանալու (տեսանյութ)

Ինչպես յուրաքանչյուր անձ պատասխանտվություն է պարտավոր կրել իր վարքի, իր գործած սխալի, հանցանքի համար, այնպես էլ յուրաքանչյուր պաշտոնյա պարտավոր է պատասխանատվություն կլրել ոչ միայն իր, այլև իր հարազատի հանցանքի համար․ այս դեպքում խոսքը քաղաքական ու բարոյական պատասխանատվության մասին է, գրում է yerevan.today-ը։

Դու նախարար ես, պատգամավոր ես, պաշտոնյա ես, եղբայրդ, որդիդ, հայրդ հանցանք են գործել, պետք է քո քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը պարտադիր լինի։ Առնվազն։

Երևանի կենտրոնում տեղի է ունեցել հանցագործություն։ Գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտը վիճաբանելիս բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ՝ հայոհյանքներ ու հարվածներ հնչեցնելով իր հետ վիճաբանողներին։ Հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է մարտական ատրճանակը, կրակել-վիրավորել է անձանց։

Ռոբերտ Սուքիասյանի եղբայրը՝ Խաչատուրը պատկանում է այն անձանց խմբին, որոնց անվանում են օլիգարխ, իշխող ուժի ցուցակում 5-րդ համարն է։

Նիկոլ Փաշինյանն առավոտից երեկո խոսում է օրենքից, օրինականությունից, երեք տարի է՝ մեզ ասում է, որ այլևս մեր երկրում ոչ ոք կրակոցով հարց չի լուծելու, իսկ իր դեպուտատի եղբայրը աջ ու ձախ կրակում է, Երևանի կենտրոնում։ Որպեսզի հաբրգածության աստիճանը լավ պատկերացնեք, ասեմ որտեղ է կրակում։ Հայաստանի Հանրապետության քաղաքամայր Երևանի ԱԱԾ վարչության շենքի մուտքի դիմաց։ Պատկերացրեցի՞ք լկտիության ու անպատժելիության մեջ արխային լինելու աստիճանը։

Լավ, կասեք, իսկ ի՞նչ աներ Նիկոլը․ Ասե՛մ, ինչպես նախկինում էր ձայնը գլուխը գցում ու մեղադրանքներ հնչեցնում սրա նրա վրա, անմիջապես պետք է «գլուխներ թռցներ», մարդկանց ազատեր, մանդատից զրկեր, եթե իհարկե իր մղումներում ազնիվ լիներ։ Պետք է, ոչ միայն քննչական մարմինները որպես իրենց պարտականություն, ձեռբակալեին, հետո տանեին մեղադրանք առաջադրեին, պարտադիր պետք է բարոյական ու քաղաքական պատասխանատվության ենթարկեր իր թիմակից օլիգարխին, ու ամենաթույլ պատիժը պետք է լիներ մանդատը վայր դնելը։ Պետք է կանչեր, թուք ու մուր լցներ գլխին ու ասեր՝ մանդատդ դիր, գնա։ Ու դա պետք է աներ չոր, առանց ներման։

Չասեք, թե կալանավորված է օլիգարխի եղբայրը․ բա օրենքը դա է պահանջում, նրան կալանավորելը թող որպես լավություն մեզ վրա չծախեն։ Ու մեզ վրա պետք չէ ծախել նաև Սուքիասյան Խաչատուրի սրտաճմլիկ հայտարարությունը։ Հայտարարությունը ոչինչ է։ Դա պատասխանատվություն կրել չէ։ Քեզ դեռ մանդատ չտված՝ ընտանիքդ իրեն էսպես է պահում, բա որ վաղը պաշտոնի տանեն, նախարար դառնաս, փոխվարչապետ դառնաս, ձեզ բռնել չի լինի՞։

Իրականում, այդ քայլին չգնալով, իշխանությունն իր տակ, իսկ առավել ևս՝ երկրի տակ, ռումբ է դնում, պարտադիր պետք է ցուցադրի, որ իշխանությունը չի ներում իր թիմակիցների նման բարքեր։

Նման դեպքերի շարունակական չպատժումը, չդատապարտումը նոր հանցանքների է բերում։ Սրանից առաջ ի՞նչ միջադեպ էր եղել․ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին էր Գորիսը շփոթել հրաձգարանի հետ ու կրակել-վիրավորել մարդկանց։ Նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց սպանության փորձի ու ապօրինի զենք պահելու հատկանիշներով։ Մելիքսեթ Պողոսյանը ոչ մի պատասխանատվություն չկրեց իր զավակի հանցագործության համար։ Տղան հետախուզման մեջ է, մարզպետը պաշտոնավարում է։ Իսկ դուք վստա՞հ եք, որ էս պահին մարզպետը զբաղված չէ վկաներին վախեցնելով։ Ռոբերտ Քոչարյանին ասում էին պետք է մնաս կալանքի տակ, որովհետև 12 տարի առաջ նախագահ ես եղել, կարող է ճնշում գործադրես։ Բա սա գործող մարզպետ է, ո՞նց եք պաշտոնի թողնում։ Նա իր պերերիվները Սյունիքի Ոստիկանապետի, ԱԱԾ պետերի հետ է արել ու անում։ Ուզում եք ասեք՝ նրանք հիմա լուրջ ընկած Մելոյի որդուն են փնտրու՞մ։

Կրկնում եմ՝ նորմալ երկրներում նորմալ իշխանությունները ստանձնում են այդ բարոյական ու քաղաքական պատասխանատվությունը։ Պատկերացնում ե՞ք Քոչարյանի ժամանակ պաշտոնյայի հարազատը աջ ու ձախ կրակեր ու այդ մարդը մնար պաշտոնի։ Ամենախիստ պատիժը կկրեր։ Հիշում ե՞ք 2006 թվականի ամանորի գիշերը, երբ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանն ու որդին էլեկտրական ցանցերի աշխատողի մոտ զենք էին հանել։ Հրաժարական տվեց։ Է ինչի՞ հրաժարական տվեց, կարող էին ասել՝ ոչինչ, տղային բռնենք, հերն էլ լավ մարդ ա։ Ոչ, պետության ղեկավարը ցույց էր տալիս, որ ինքը չի ընդունում նման երևույթները, ու առավել ևս՝ եթե դրանում շրջանառվում է իր կառավարության կամ թիմի անդամի անունը։ Սա այն ժամանակներից օրինակ է, որը այսօրվա իշխանությունները ինչ պիտակ ասես չեն դրել, ու որոնցով մինչ օրս վախեցնում են։

2010 թվականի դեկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում գրեց Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին, ասում էն, սիլա էր տվել: Ասում են՝ չէ՛, ծեծել էր։ Բայց նրան հրաժարական պարտադրվեց։

Քրեական գործ-բան, այլ է, իսկ իշխանությունը պետք է ցույց տա, որ չի ընդունում էդ վարքն ու բարքը։ Սերժ Սարգսյանի ժամանակ անընդհատ տալիս էին Սաշիկի անունը ու նրան ընկալում որպես բացասական երևույթների հավաքական կերպար՝ բիզնես էին խլում, ծեծում էին․ ի՞նչ բացահայտեցիք, ոչինչ, բայց ինչպես ասում են՝ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատեց Սերժ Սարգսյանը մարզպետի տան մոտ հայտնի միջադեպի պատճառով։ Քրեական գործն էլ եղավ, դատավարությունն էլ, բայց նաև հրաժարական եղավ։ Սա քաղաքական պատասխանատվություն կրելու օրինակներ են։ Կարող եք ասել՝ բայց մարսեցին դեպքը ․ես էլ կասեմ, երկրի ղեկավարությունը իր քայլն արեց, ու Սուրիկ Խաչատրյանը այլևս պաշտոնի չգնաց, ինչ արեց արդարադատությունը՝ դատախազությունը, դա արդեն իմ թեմայի մեջ չէ, խոսքս քաղաքական պատասխանատվության մասին է։

Կրկնում եմ՝ պետք է իշխանությունը ոչ միայն հայտարարություններ անի, այլ նաև գործով ցույց տա, որ մերժում է նման պահվածքը։ Այս իշխանությունը, սակայն, ահաբեկումների, ծեծի, վիրավորանքների նկատմամբ որևէ խնդիր չունի ու տաբու չունի ու ընդանհրապես՝ իրականում իրեն մեկ է, թե ինչ կասեն կամ կգրեն, ով ոնց կընկալի, սրանք չեն տեսնում այդ ռումբերը, որոնք դնում են հասարակության ու իրենք իրենց տակ։ Սրանց ցուցակով պատգամավոր ընտրված Սերգեյ Բագրատյանը 2 տարի առաջ ծեծել էր Վայոց ձորի փոխմարզպետին․ իմքայլականները իրար հերթ չտալով՝ ասում էին պետք է հրաժարական տա։ Այդ ժամանակ ԲՀԿ-ից էր որովհետև։ Հրաժարական ոչ միայն չտվեց, հիմա էլ ՔՊ-ից է դեպուտատ։ Քաղաքական պատիժ չկրելը սովորություն է սրանց մոտ․ դրա համար էլ նախարար Ռոմանոս Պեռտրոսյանի եղբայրն է իրավապաշտպանին ծեծում, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն է մասնակցում փոխգնդապետի դաժան ծեծին, Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանն է ծեծում աշխատակցին, Լոռու մարզպետն է գյուղապետին ծեծում ու պարտադրում հրաժարական գրել։ Ու ոչինչ, ընդամենը մի քանի կեսբերան դատապարտում։

Խաչատուր Սուքիասյանը ոնցոր սրանց հավաքական կերպարն է դառնում։ Էդ ցուցակի 14-րդ համարի ներքո դեպուտատ դարձած Գուրգեն Արսենյանի որդին նախորդ տարի հայտնվեց մամուլի ու իրավապահների ուշադրության կենտրոնում։ Հերը միլիոնատեր է, տղան ավազակային հարձակում էր գործել իբր իրենց տան խոհանոցի աշխատողի նկատմամբ ու 20 հազար դրամ կորզել։ Պատկերացնո՞ւմ եք, միլիանատերը աշխատող է վարձում, որ իր տանը գործ անի, իր տղան էլ դանակ է քաշում վրան ու փողը վերցնում։ Եթե Նիկոլի կուսակցությունը նորմալ լիներ, Արսենյան Գուրգենը զավակի էդ պահվածքի համար ընդհանրապես ամոթու տանից դուրս չէր գա։ Սրանք դեպուտատ են սարքում։

Լկտիության պատճառն ամենաթողություն է․ դաբրո ունեն ամեն ինչ անելու ու անպատիժ մնալու։

Սա՛ է իրականությունը։ Հիմա կա՞ մեկը, որ էսքանից հետո պետք է համեմատի նախկինին ու ներկային ու ասի, թե սրանք լավն են։ Սրանք շատ անգամներով վատն են, ու ամենից վատը՝ ահավոր լկտի են, վախի զգացում չունեն։

Կարճ ասած՝ որ ասում ենք մեր երկիրն այլևս անվտանգ չէ, հենց սա՛ նկատի ունենք․ մեր երկիրը ոչ միայն անվտանգության խնդիր ունի թշնամու հետ, այլև ներսում․ պաշտոնյաները, նրանց հարազատները հիմա էլ ժողովրդի ջանին են կպել ու պոկ չեն գալիս։ Հաբրգածության ամենաբարձր նշաձողն են սահմանում ամեն օր։ Ու ինչպես տեսնում ենք, այս իշխանությունը ողջունում է բախումները, մարդասպանությունը, կրակոցները։ Ու սրան վերջ տալու փոխարեն, երկրի ժամանակավոր ղեկավարն ինքն է մուրճը ձեռքին թափահարում ու սպառնում։ Ի՞նչ տարբերություն Սյունիքի մարզպետի որդու, օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի եղբոր ձեռքի զենքերի ու Նիկոլի ձեռքի չագուչի միջև։ Չէ մի չէ՝ օրենքի դիկտատուրա։ Ձեր դիկտատուրան պայմանավորված է ձեր նկատմամբ լոյալ լինելով․ դա՛ է ձեր նշած օրենքն էլ, սահմանադրությունն էլ։ Իսկ բարոյականության ու պատասխանատվության մասին էլ չխոսեմ, ինչպես երեսպաշտ եղել եք, այդպիսինն էլ կմնաք։ Որովհետև արժեք չունեք ձեր մեջ։