Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումը Հրապարակվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռները ՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան «Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ) Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ Դմիտրիև Քննիչները կանցկացնեն «համալիր հետաքննություն Մեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. Լավրով Չինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժ Իրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի» Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Բոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ Վենս

Վեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըՀրապարակվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռներըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. ՕվերչուկԼարսը փակ է բոլոր մեքենաների համարԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանում. Աբբաս ԱրաղչիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներումԿասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունըԶելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվըՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ ՀովհաննիսյանՏեքստը մարտին, հանրաքվեն՝ ավելի ուշ․ Գալյանի վստահեցմամբ՝ ՀՀ նոր սահմանադրությունն այլ երկրների ցանկությունը չէԻրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներինԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. AxiosՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Ուկրաինայում հակամարտությունը «ինչ-որ մի պահի կավարտվի». ՌուբիոԱրամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվի հայ բանտարկյալների ազատ արձակման հարցովԿլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Լևոն ԱզիզյանԴեսպան Մկտչյանը ներկայացրել է կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում ՀՀ մոտեցումներըՄբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշըՆիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ինՄիայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվելԷնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն ենՄենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. ԱլիևՎարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Հայաստանի Հանրապետությունն այսօր պաշտպանություն չունի. գլխատեցին բանակը և դարձրին կառավարվող մանեկենների մի համախմբություն. Արտակ Զաքարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։

Բանախոսը համոզված է.

Ես չեմ զարմանա, որ Հայաստան արդեն տարբեր դիվերսիոն խմբեր ներթափանցած լինեն:
Հայաստանը վերածել են մի տարածքի, որի բանակը, անվտանգային համակարգը որևէ նշանակություն չունի, ամբողջությամբ մանկուրտի կարգավիճակում է հայտնվել:
Վերջին երեք տարիներին բանակի հիմնական գեներալների մի մասին դարձրեցին թալանչի, մի մասին՝ նախկին, մի մասին՝ հակահեղափոխական, դավաճան… գլխատեցին բանակը և դարձրեցին կառավարվող մանեկենների մի համախմբություն:
Ինչո՞ւ Ադրբեջանը հենց Երասխի և Գեղարքունիքի ուղղությամբ կրակ բացեց. Արցախը սնող ճանապարհային երակն անցնում է հենց Երասխով, Տիգրանաշենով, Տավուշի շրջանի գյուղերով… Ադրբեջանի նպատակն է վերատիրանալ և ամբողջությամբ հաստատվել Հայաստանի Հանրապետության սահմաններին: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս որպես սուբյեկտ գոյություն չի ունենա:
Հայաստանի Հանրապետությունը Հարավային Կովկասում դառնալու է պլաստիլին, որից ինչ ուզենան, ինչքան ուզենան՝ կվերափոխեն, կձևափոխեն ու ամբողջությամբ ենթարկելի կդարձնեն: Այսօր Երասխն է, երեկ Կութն էր, դրանից առաջ Գեղարքունիքի մի շարք գյուղերն էին, Տավուշն էր, Սյունիքն էր… անընդհատ այս գործընթացը կշարունակվի, մինչև որ հայ ժողովուրդը կապիտուլյանտին կասի՝ դե լավ, զզվացրեցին արդեն, գնացեք դեմարկացիա-դելիմիտացիա արեք, կստեղծեն ինչ-որ հանձնաժողով, որի հիմքերը, հունվարի 11-ի հայտարարությամբ պայմանավորված՝ դրվել են, կիրականացվի սահմանների ճշտում, Ադրբեջանի հետ ինչ-որ փաստաթղթեր կստորագրեն, որի արդյունքում կմոռացվի նաև Արցախի կարգավիճակի հարցը… Իսկ Արևմուտքն այսօր, այսպես ասած, մտմտում է Արցախի կարգավիճակի հարցը, դրանից անպայման պետք է օգտվել, բայց ամբողջությամբ չտրվելով Արևմուտքին: Այդ հարցն Արևմուտքի համար կարևոր հանգամանք է այնքանով, որքանով դա և ռուսական խաղաղապահ ուժերի կարգավիճակի փոփոխությունը և նոր համադրումներն Արևմուտքի համար կարևորվում են:
Որքան էլ ցանկանանք կամ չցանկանանք՝ Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածաշրջանում առաջին ջութակի դերում է: Հենց թեկուզ միայն իր ռազմական ներկայությամբ:
Այո, Նիկոլ Փաշինյան կապիտուլյանտը ձեռնտու է և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին, Միացյալ Նահանգներին, և՛ Եվրոպային, բացի Հայաստանից և Արցախից: Սա միակ իշխանությունն է, որը չի կարողանում պաշտպանել իր պետության շահերը:
Այս կապիտուլյանտը, դրսից ով ինչ ասում է, համաձայնում է, առանց մտածելու, թե ինչ է դրա տակ թաքնված:
Ակնհայտ է, որ Արցախում Ադրբեջանը և Թուրքիան դեռևս կիսատ խնդիրներ ունեն: Եվ ակնհայտ է, որ Արցախում արդեն ռուսների հետ է նրանց խնդիրը: Երբ և ինչպես կհրահրեն այդ նոր բախումը, որովհետև ակնհայտ է նաև, որ ռուսներն այնտեղից դուրս չեն գալու շատ երկար ժամանակ: Ակնհայտ է նաև, որ ռուսներին պետք է հայկական, հայաբնակ Արցախ, բայց միևնույն ժամանակ՝ ակնհայտ է, որ ռուսներին պետք է, որպեսզի Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվեն և տարածաշրջանում կոնսենսուս, կայուն զարգացումներ լինի, որպեսզի նոր բախման օջախ այստեղ Ռուսաստանի համար չառաջանա: Իսկ Արևմուտքն էլ մտածում է հակառակ ուղղությամբ՝ որ այստեղ պետք է նոր լարվածությունների օջախներ, որպեսզի Ռուսաստանի ոտքերն այրվեն. Ոչինչ, որ Հայաստանն արանքում նորից կարող է վատ վիճակի մեջ հայտնվել, ոչինչ, որ Ադրբեջանը կարող է նոր ռիսկի գնա և այս անգամ մեծ հարվածներ ստանա Ռուսաստանից, ոչինչ, որ Թուրքիան կարող է նոր հնարավորություն ստանա՝ այստեղ ավելի մխրճվելու, խճճվելու, այստեղ ռազմական բազայի խնդիր բարձրացնելու, և այլն, և այլն:
Ցավոք, պատերազմի ռիսկերը չեն մարել, այլ ավելացել են: Ավելացել են, որովհետև Հայաստանի, այսպես կոչված՝ իշխանություններն այդ պատերազմի ռիսկը նվազեցնելու դիվանագիտական և քաղաքական որևէ օրակարգ առաջ չեն տանում:
Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամբողջ աշխարհում ամենաանպաշտպան քաղաքացիներից մեկն է:
Հայաստանը նոր տարածաշրջանի քարտեզի վրա գերտերություններին պետք է՝ որպես անգլուխ, անուղեղ, անձև մի պետություն, որտեղ բոլոր պետություններն իրենց հարցերը կլուծեն:
Ցավոք, Հայաստանի հաշվին կառուցվում է նոր տարածաշրջան:
Հայաստանի Հանրապետությունն այսօր պաշտպանություն չունի. Կան զինվորականներ՝ գեղեցիկ հագնված, մեծ-փոքր աստղերով… բայց ի՞նչ խնդիր են նրանք լուծում պետության համար: Իրենք էլ չգիտեն: Պաշտպանության նախարարությունը մեր պետության ողնաշարն է եղել, որը ջարդեցին: Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 31-ամյակին, հետաքրքիր է, ո՞րն է լինելու Պաշտպանության նախարարության դերը, ի՞նչ ելույթներ են հնչեցնելու, ի՞նչ են ասելու… Երեկ լսում էի լուրերով. ո՛չ գնացող Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ասելիք ուներ, ո՛չ եկող նախարարը՝ Արշակ Կարապետյանը:
Դեռևս նոյեմբերին, դեկտեմբերին, փետրվարին ես իմ հարցազրույցներում ասել եմ՝ հաջորդ պատերազմը լինելու է Հայաստանի տարածքում: Հիմա կրկնում եմ՝ եթե այս ընտրություններով իշխանություն փոխվեր, ապա 99 տոկոս հավանականությամբ պատերազմի ռիսկերը կնվազեին, կամ ընդհանրապես կչեզոքանային: Ո՞ւմ ձեռնտու չէ այս կապիտուլյանտը. սրան՝ Նիկոլ Փաշինյանին, պահել են իշխանության, որպեսզի դրսից ինչ ասեն՝ անի: Եթե չի ուզում անի, ասում են՝ ո՞նց, դե ուրեմն պատրաստվիր պատերազմի: Ինքն էլ գալու է և ժողովրդին ասելու է՝ ժողովուրդ ջան, գնանք պատերազմի՞, թե՞ Հայաստանի այս հատվածներն էլ տանք: Ժողովուրդն ասելու է՝ այդ հատվածներն էլ տվեք, ինքն էլ ասելու է՝ ինչ խաղաղարար ժողովուրդ են, ու տալու է: Եվ… մի 5 տարի հետո պարզվելու է, որ Հայաստանի Հանրապետություն այլևս չկա:
Այս իշխանությունները մաքսիմում 2 տարի կդիմանան:
Քանի դեռ կա մեր ազգային միջուկը, քանի դեռ սրանք դա չեն սպանել մեր ժողովրդի մեջ, հայ ժողովուրդը կվերածնվի: Թուրքիան և Ադրբեջանը մշտապես վախեցել են մեր այդ ազգային միջուկից: Հող մշակող ազնիվ, անկեղծ գյուղացու համակրանքը դեպի ազգի տակա՞նքն է, թե՞ դեպի ազգի սերուցքը: Դա է կարևորը, մենք այդտեղ լուրջ անելիք ունենք: