3մլն դոլարի յուրացում և Թուրքիայի հետ «խաղեր». Փաշինյանը բազուկի պես կարմրել և վռնդել էր Վերմիշյանին. Կոչուբաեւ (տեսանյութ)
Գյումրու մաքսատան կառուցումը Թուրքիայի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հեռավար նպատակով է, ըստ էության, կառուցվել: Այս մասին 168. am-ի հետ «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։
«Երբ որ որոշում կայացվեց, որ Գյումրիում պետք է մաքսակետ կառուցվի Վահագն Վերմիշյանը շատ կարճ խորհրդակցություն է տալիս Փաշինյանին, որ առհասարակ մաքսակետերը կառուցվում են միջպետական ճանապարհներին մոտ եւ կիսվել է իր անկեղծ տպավորությունով,որ Գյումրին բավական անհարմար է մաքսակետ կառուցելու եւ կիսվել է իր մտահոգությամբ, թե հնարավոր է մեր կառավարության ռազմավարություններում առկա է Թուրքիայի հետ ազատ տնտեսական գոտի բացելու խնդիրը: Եւ Վահագն Վերմիշյանի բնորոշմամբ վարչապետ բազուկի պես կարմրել էր իր էդ դիրքորոշումից եւ սենյակից հեռացրել է Վահագն Վերմիշյանին: Եւ եթե սա համադրենք մենք, որ Գյւոմրուց դեպի Անի, Գյումրուց դեպի Կարս գնացող միջպեստական ճանապարհներ են հիմնանորոգվում եւ առհասարակ եթե մերր գործող իշխանության հռետորաբանությունը Թուրքիայի, Ադրբեջանի հետ ապաշրջափակման ինչ-որ խնդիրներից խոսելը համադրելով այս ամենի ինչի հետ տեսնում ենք, որ այո, այդպիսի հեռավար նպատակ եղել է: Վերմիշյանը ժամանակից շուտ հասկացել էր, որ մաքսակետ մենք Գյումրիում կառուցում ենք, որովհետեւ տեսանելի ապագայում ունենալու ենք առեւտուր Թուրքիայի հետ»,-ասաց նա` նշելով, որ միայն կառուցման ընթացքում յուրացվել է 3 միլիոն դոլար:
Մանրամասները` տեսանյութում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում