Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումը Հրապարակվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռները ՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան «Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ) Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ Դմիտրիև Քննիչները կանցկացնեն «համալիր հետաքննություն Մեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. Լավրով Չինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժ Իրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի» Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Բոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ Վենս

Վեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըՀրապարակվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռներըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. ՕվերչուկԼարսը փակ է բոլոր մեքենաների համարԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանում. Աբբաս ԱրաղչիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներումԿասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունըԶելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվըՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ ՀովհաննիսյանՏեքստը մարտին, հանրաքվեն՝ ավելի ուշ․ Գալյանի վստահեցմամբ՝ ՀՀ նոր սահմանադրությունն այլ երկրների ցանկությունը չէԻրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներինԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. AxiosՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Ուկրաինայում հակամարտությունը «ինչ-որ մի պահի կավարտվի». ՌուբիոԱրամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվի հայ բանտարկյալների ազատ արձակման հարցովԿլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Լևոն ԱզիզյանԴեսպան Մկտչյանը ներկայացրել է կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում ՀՀ մոտեցումներըՄբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշըՆիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ինՄիայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվելԷնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն ենՄենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. ԱլիևՎարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Այսօր տեսա ԿԳԲ-ի գնդապետի. ասեց՝ «Դրան սատկացնել է պետք, այլ ելք չկա». Պարույր Հայրիկյան (տեսանյութ)

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համար Սահմանադրական դատարանի որոշումը՝ արտահերթ ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու վերաբերյալ, անակնկալ չէր։

Հայրիկյանը պնդում է՝ Սահմանադրական դատարանով երբեք էլ ընտրությունների արդյունքներ չեն փոփոխվել, ուստի Սահմանադրական դատարանը հերթական անգամ դարձավ քաղաքական չմշակույթի հովանավորներից մեկը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդը՝ հավելելով.

«Սահմանադրական դատարանը գործադիր իշխանության կցորդ դարձնելը սկսվել է առաջին Սահմանադրության հեղինակներից, և այդ քաղաքական չմշակույթը դարձել է մեր կյանքի անբաժան մասը։

Իսկ ինչ վերաբերում է «ժողովրդի իշխանություն» ասվածին և Փաշինյանի այն հայտարարություններին, թե «Մենք ենք տերը մեր երկրի», ապա պետք է ասեմ, որ նրան տրվել է հենց այդպիսի Սահմանադրության նախագիծ, որը չի ընդունել։

ԱԻՄ-ը նրան տվել է այս Սահմանադրության այլընտրանքը։ Փաշինյանը, որը այն ժամանակ ասում էր, թե գործող Սահմանադրությունը կարված է Սերժ Սարգսյանի հագով, չի ընդունել այդ նախագիծը»,- ասաց Պարույր Հայրիկյանը։

Ըստ ԱԻՄ առաջնորդի՝ Փաշինյանը փոփոխության ենթակա չի համարել այն Սահմանադրությունը, որը ժամանակին ինքը քննադատել է։

Հայրիկյանը նշեց, որ Փաշինյանին ուղարկած ժողովրդավարություն ապահովող Սահմանադրության նախագիծը երկրորդ և երրորդ անգամ է ուղարկել Կառավարության ղեկավարին, որից հետո Փաշինյանը հայտարարել է, որ պետք է ստեղծել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որի կազմում, սակայն, առաջարկը ներկայացրած հասարակական կազմակերպություններին հանձնաժողովի կազմում ընդգրկել հրաժարվել են։

«Հայտարարեցին, որ Սահմանադրական հանձնաժողովը ձևավորում են քաղաքական նպատակով։ Երբ ասում են՝ քաղաքական նպատակով ենք հանձնաժողով ձևավորել, դա նշանակում է, որ դրանում ներառված են այն մարդիկ, որոնք կկատարեն իրենց կամքը։ Հանձնաժողովը ձևավորելուց հետո, սակայն, Նիկոլ Փաշինյան քաղաքական իմպոտենտը՝ անկարողը, դրեց պայման, որ մինչև 2020 թվականի հունիսը Սահմանադրության հայեցակարգը պետք է ներկայացվի, սակայն ավելի ուշ Կառավարության որոշմամբ փոխեց ժամկետները՝ հետաձգեց»,- ասաց Հայրիկյանը, ապա հայտնեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պարզապես մատնված է անգործության, ինչը հասկանալով էլ Փաշինյանը ժամկետների փոփոխություն է կատարել, ԱԻՄ-ը և ևս 9 կուսակցություն Սահմանադրության նոր նախագիծ են ներկայացրել Փաշինյանին:

«Մեր ներկայացրած Սահմանադրության նախագիծն այնքան դրական էր, որ ժամանակին Գագիկ Հարությունյանի պես մարդը վախեցավ այն դնել քննարկման։ Այդ նախագծով առաջարկվում է իշխանության երեք ճյուղերի տարանջատման հստակ մեխանիզմներ, ինչը չկա գործող Սահմանադրության մեջ։ Հաջորդ կետով առաջարկում ենք ընտրություններն անցկացնել ավելի հաճախ. որևէ ընտրված մարդ իր կախվածությունն ընտրողից զգում է այն ժամանակ, երբ ընտրությունները հաճախակի են տեղի ունենում. Օրինակ՝ ԱՄՆ-ի պես երկու տարով, և ոչ թե մեզ պես՝ հինգ տարով։ Մյուս կետով առաջարկում ենք, որ ընտրությանը մասնակցած քաղաքացու քվեն չկորի. որովհետև շեմը գոյություն չի ունենա ընտրությունների ժամանակ, և այն կուսակցությունը, որը չի հասել խորհրդարան, լիազորագրով իր ստացած բոլոր ձայները կարող է փոխանցել այս կամ այն թեկնածուին»,- ասաց Հայրիկյանը։

ԱԻՄ առաջնորդը վստահեցրեց՝ Սահմանադրական փոփոխություններին այլընտրանք չկա, և դրա ապացույցն է երկրում օր օրի խորացող ճգնաժամը գրեթե բոլոր ոլորտներում, ուստի Նիկոլ Փաշինյանը, եթե մտածում է իր մասին, պետք է գնա Սահմանադրական իրական փոփոխությունների, որովհետև նա հո Հիտլերի ու Ստալինի չափ ժողովրդավարություն չունի՞։

«Այսօր տեսել եմ մի շատ հայտնի քաղաքական գործչի կնոջ, առաջին բառը սա եղավ՝ «Դրան սատկացնել է պետք»։ Սարսափեցի։ Այսօր տեսա նաև ԿԳԲ-ի գնդապետի. մանրամասները չասեմ, որ մարդիկ չկռահեն, թե ում մասին է խոսքը։ Առաջին բառը՝ «Պարույր, մտածում եմ, որ այլ ելք չկա, դրան սատկացնել է պետք»։ Ես ասում եմ, որ դա ճանապարհ չի, բայց ինքը հո՞ պետք է հասկանա, որ ամեն ինչ դրան է գնում, ու պետք է գնա ժողովրդին ընդառաջ՝ ժողովրդավարություն ապահովող Սահմանադրության ընդունմամբ»,- ասաց Հայրիկյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում