Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան Չնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներ Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետում Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով 46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարը

Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ

ՍԴ 9 դատավորները պատկերացնում էին, որ իշխանության դեմ գնալու դեպքում իրենց կփռեն ասֆալտին, կկտրեն մատները. Վարդեւանյան

ՍԴ-ի այս որոշումը կանխատեսելի էր, ՍԴ-ի նկատմամբ քաղաքական ճնշումները՝ պարզ եւ հստակ: Այս մասին, ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, որն ուժի մեջ թողեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

«9 դատավորներից յուրաքանչյուրը պատկերացնում էր, որ իշխանության դեմ գնալու դեպքում իրենց կարող են փռել ասֆալտին, կտրեն մատները, վենդետա լինի եւ այլ բոլոր մյուս տերմինները: Կարելի է ասել, որ ՍԴ-ն այս պայմաններում չունեցավ խիզախություն կայացնելու ճիշտ որոշում, որը ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին էր, բայց դրանից իրավիճակը չի փոխվում: Դուք բոլորդ տեսաք նիստի ընթացքը, հակափաստարկների բացակայությունը, որից որեւէ իրողություն չի կարող փոխվել ՍԴ-ի իրավական փաթեթավորմամբ, քաղաքական հրահանգով կատարված որոշմամբ: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ այս իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը:

ՍԴ-ն ԿԸՀ-ի եւ քաղաքական իշխանության հետ միասին աշխատելով, նման որոշումներ կայացնելով իրավիճակ չեն փոխելու: Վստահությունը, որը չկա, ՍԴ-ով չի կարող հայտնվել կամ հկառակը ապացուցվել: Հանրությունը ՍԴ-ում տեսավ իրավական բանավեճի մակարդակը: ԻՕ վերչջո, մեր պնդումը, որ Արմեն Սարգսյանին ճնշել էին, որ հունիսի 20-ին ընտրություն նշանակի, հաստատվեց: Այստեղ վարույթն այնպիսին է, որ եթե հակառակի մասին վարույթ չկա, ուրեմն դա համարվում է հաստատված»,-ասաց հայտարարեց Վարդեւանյանը:

Նա հիշեցրեց, որ իրենք ասել են, որ կան 109 հազար չաշխատող անձնագրեր եւ խնդրել են ՍԴ-ին անել մեկ գործողություն, որով կարող էր ուղղակի իրենց փաստարկը հերքել՝ վեփրցնել ՍԵԿՏ-ի տվյալները, որը չարվեց. «Եթե իրենք ունեին այդ համոզմունքը, որ այդ չաշխատող անձնագրերից յուրաքանչյուրն էլ պատշա է եղել, րդյոք իրենք մեկ վայրկյան կհապաղեին եւ ՍԵԿՏ-ի տվյալները չէին բերի մեզ հակառակը ցույց տալու համար: Չարեցին: 2017-ին, երբ առաջին անգամ այս նոր, Վահե Գրիգորյանի խոսքով, հեղափոխական ընտրական օրենսգիրքը գործածվում էր, Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ ՍԵԿՏ համակարգի տվյալներն ունեին ընդդիմադիր ուժերը: Իրենք խոսել էին 800 մարդու մասին, որոնք իբր Հայաստանում չեն եղել, բայց իրենց անվան դիմաց կա ստորագրություն: Մենք խոսել էինք մեկ անձի մասին, եւ այդ մեկ մարդը Հայաստանում չէր, իրս իրենց նշած 800 անձի մասով, պարզվել էր, որ ՀՀ-ում եղել են»;-ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:

Լրագրողները հիշեցրին, որ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրել էր որոշում, որով հակասահմանադրական էր ճանաչել այն հոդվածը, որով նա մեղադրվում էր եւ հարցրին, թե այդ ինչպե/ս ստացվեց, որ ՍԴ-ն մի դեպքում վստահելի որոշում է կայացնում, մեկ այլ դեպքում իրենց համար ոչ վստահելի, Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «Երբ ՍԴ-ն նկատմամբ չի լինում այնպիսի ճնշում, որը մենք տեսանք այս ժամանակահատվածում, սահմանադրական արդարադատությունը հասանելի է լինում յուրաքանչյուրին»:

Այսինքն Քոչարյանի գործով Նիկոլ Փաշինյանի կողմից ՍԴ-ի վրա ճնշում չի՞ եղել, հարցին էլ արձագանքեց. «Ժամանակահատվածը դիտարկենք, ժամանակահատված հիմա, երբ հնչում են հայտարարությունները գլուխները ջարդելու մասին: Նույն պատկերը չենք ունենում մեկ այլ ժամանակահատվածում եւ ունենում ենք սահմանադրական արդարադատություն: Ունենում ենք ճնշումներ, չենք ունենում արդարադֆատություն: Բանաձեւը շատ պարզ է»: