Դիմակավորված անձինք հարձակվում են բոլորիս վրա, զենքերն ուղղում են վրաներս․ Առուշանյանի փաստաբան (տեսանյութ)
Առուշ Առուշանյանին առաջադրված մեղադրանքները շինծու են և ապօրինի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալու հետո՝ լրագրողների հետ զրույցում նշեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբանը՝ Արմեն Մելքոնյանը։
«Առաջադրված մեղադրանքներում մենք մեզ մեղավոր չենք ճանաչում և մեղադրանքները չենք ընդունում։ Պարզ չէ նաև որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ շարադրվածը։ Անհասկանալի բաներ են, որոնք մեզ հետ աղերս չունեն։ Հոդվածներն ապօրինի են։ Գնանք դատարան, եթե հերթական բեմականացումը չի նախատեսված մեզ համար, արդարությունը կհաղթի, իսկ եթե սցենարը գրված է, ուրեմն՝ սպասենք Աստծու դատաստանին»,- ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ իրենք նշված ժամին ներկայացել ՀՔԾ, սակայն նրանց խնդրել են սպասել, ինչի ընթացքում իրենք որոշել են գնալ սուրճ խմելու և նրանց վրա հարձակվել են։
«Դիմակավորված մի խումբ անձինք հարձակվում են բոլորիս վրա, ներկայանում են որպես փաստաբան, զենքերն ուղղում են վրաներս, հարցին, թե ուր եք տանում ասում են՝ դավայ։ ՀՔԾ-ն հատնում է, որ ինքը բերման ենթարկելու որոշում չի կայացրել և հետաքննության մարմնին նման հանձնարարական չի տվել, բայց հետաքննության մարմինն իր նախաձեռնությամբ կեղտոտ ձևով այս թատրոնն է կազմակերպում։ Առուշանյանին գետնեցին, բայց դրանով Առուշանյանին բարձրացրին վերև, իսկ իրենք գետնվեցին»,- հավելեց Արմեն Մելքոնյանը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում