Նիկոլի դեմ կոմպրոմատներ են հավաքվում դրսում. x պահին «տխուր հիշողություն» կմնա նրանից (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն այսօր քաղաքականապես քայլում է շատ վտանգավոր եզրագծով, կգա մի պահ, որ ինքը կարող է նաև սխալվել, կամ դրսի ուժային կենտրոնների շահերի բախում տեղի ունենա, և այդ ընթացքում կսկսեն կոմպրոմատները,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Որպես օրինակ նա մատնանշել է ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում քրեական գործի հարուցումը Փաշինյանի կառավարման 3 տարիների ապօրինությունների հետ կապված, այն է՝ Սահմանադրության եւ օրենքի խախտումներ, ընտրություններ և այլն։
«Այդ փաստերը, վստահեցնում եմ, նրանք հավաքում են, նրանց դեսպանատան աշխատողներն ու իրենց կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները հենց այնպես փող չեն ստանում, և անհրաժեշտ պահին, դա որպես մահակ, Փաշինյանի սիրած մուրճով հենց նրա գլխին են տալու»,- ընդգծել է Հ. Նահապետյանը։
Ըստ նրա՝ նույնը կամ գուցե ավելի վատ զարգացումներ տեղի կունենան Նիկոլի հետ, եթե փորձի ՌԴ-ի հետ, այսպես ասած, խաղեր տալ, կհիշեցնեն և՛ զենքի առևտուրը, և սիգարետի պատմությունը, և իրենց երկրում, իբր, Հայաստանում մշակված ադամանդի վաճառքը և շատ ու շատ այլ փաստեր, որոնք լծակ են այդ երկրների ձեռքում Նիկոլի գլխին։
Բանախոսի պնդմամբ՝ այս օրերին փորձում են գլխատել Սյունիքը, տեղի համայնքապետերի հանդեպ նման «մասկի շոուներով», իսկ Հայաստանն առաջիկայում ցավոտ զիջումների է գնալու նաև Տավուշում և Արարատում։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում