Գյուղապետը երեխայիս փոխարեն լապատկեն վերցրած գործ է արել ու ի՞նչ է դրա դիմաց ստանում. Եթե Օհանջանյանը հետ չեկավ՝ բոլորս դուրս ենք գալու. Որոտանցի
«Իրենք էս քայլով թուրքերին են ուրախացել։ Էս համայնքը գյուղապետն է մենակ պահել ու ի՞նչ է դրա դիմաց ստանում»։ Որոտանցիները գյուղում պահանջում էին անհապաղ ազատ արձակել վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանին։ Բնակիչները վստահեցնում են՝ ընտրակաշառք չի բաժանել, իրենց էլ իրավապահները պարտադրում էին կեղծ ցուցմունք ներկայացնել։
«Երեխաս զոհվեց հայրենիքի համար ու ապարդյուն, հողերը հետ տվեցին։ Հիմա նույն կերպ էս գյուղապետին էն անում։ Էս գյուղապետն է մեզ պահել, ամեն հարցում աջակցել, ընտանիքի պես է վերաբերվել։ Երեխայիս փոխարեն լապատկեն վերցրած գործ է արել, բարձրից չի նայել ոչ ոքին։ Մարդը եկել լողացել է , որից գնացել պոստերի»,- Zangezur TV-ին պատմել է որոտանցի հերոսի մայրը։
Որոտանցիները նշում են, որ պատերամզից հետո նոր սահմանների պատճառով կորցրել են գյուղի արոտները ու էլ ապրուստի միջոց չունեն։ Պատրաստ են անգամ գյուղը լքել։
«Եթե Օհանջանյանը հետ չեկավ, բոլորս էլ դուրս ենք գալու։ Թող գան թուրքերի, շակալների հետ ապրեն։ Իրենց համար դա երևի լավ է։ Հիմա երևի թուրքերը ուրախացել են էս քայլից, որ Օհանջանյանը հիմա էնտեղ է»,- ասաց համայնքի բնակիչը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում