Քաղաքական հալածանքները, սովորաբար, ավարտվում են դա իրականացնողի վախճանով․ Հայկազուն Ալվրցյան
Երբ պետական բարձրագույն իշխանությունը սկսում է հալածանքներ՝ դրանք խորանալու և ահագնանալու միտում են ունենում, ասաց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը մամուլի ասուլիսում։
«Այս մարդը սկսել է իր քաղաքական հակառակորդներից, այսինքն քաղաքական հալածանքներ են սրանք, իսկ քաղաքական հալածանքները սովորաբար ավարտվում են դա իրականացնողի վախճանով՝ ուշ թե շուտ»,-ասաց նա։
Նշեց, որ լինում են դեպքեր, որ դա տևում է տասնամյակներ, բայց և լինում է, որ շատ արագ է տեղի ունենում․ դա պայմանվորված է տվյալ երկրի տնտեսական, սոցիալական, ժողովրդի հոգեբանական և այլ գործոններով։
Մեզանում հիմա հետընտրական շրջան է, և Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ ինքը վճռական է տրամադրված՝ թավիշն ավարտվել է և պետք է խստորեն պատժի այն մարդկանց, ովքեր պետության շահի դեմ են գործում, բայց Հայկազուն Ալվրցյանի համոզմամբ, իշխող թիմին ոչ թե հետաքրքրում է պետության, այլև իրենց անձնական շահը։
«Որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ իրենց հավաքած մեծամասնությունը արհեստական է, շինծու է, կեղծված է, և իրենց դեմ ընդվզումը շատ ավելի մեծ է, քան իրենց թվում է։ Եվ նա ուզում է հետևընտրական այս հիասթափության, շոգի, արձակուրդի համապատկերում հասցնել վճռական հարված այն մարդկանց, որը ուսանելի կլինի մյուսների համար․ դրանք կազմակերպիչներն են, ցուցակի առաջին դեմքերն են, քաղաքապետներ, մտավորականներ․․․ ընտված են այնպիսի մարդիկ, որոնց նկատմամբ հասարակությունը հետաքրքրություն ունի կամ ճանաչված են․ սա նաև այդ մարդկանց ճանաչողների վրա հոգեբանական ազդեցություն ունենալու խնդիր է հետապնդում»,-ասաց նա։
Հայկազուն Ալվրցյանը համոզված է, որ այս գործընթացը երկար չի տևի, այս գործընթացը առաջիկայում կկասեցվի, և կկասեցվի իշխող թիմի դեմ ընդվզումով։ Նա կարծում է, որ այսօրվա հապաղումի պատճառներից մեկն էլ պետք է համարել ՍԴ գործընթացը․ հասարակությունը հույս ունի, որ ՍԴ-ն այնպիսի վճիռ կկայացնի, որով ընտրությունների արդյունքը չեղյալ կհամարվի։
Մանրամասն՝ տեսանյութում․


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...