«Էնտեղ ես երեխոցս արեւ երդվում եմ, որ գյուղապետն ինձ չի ասել` ում ընտրեմ». Որոտանցիներին ոստիկանները ահաբեկում են
Որոտանցիները պատմում են, թե ինչպես են իրավապահները փորձել սպառնալիքով ցուցմունք կորզել վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանի դեմ։ Ասում են՝ թե չազատեն գյուղապետին, ստիպված կլինեն փակել ճանապարհները: Այս մասին ծավալուն ռեպորտաժ է պատրաստել Զանգեզուր TV-ն:
«Որոտանի 80 տոկոսը աղքատ ժողովուրդ է, մի անասնապահությամբ էինք զբաղվում, էն էլ հողերը տվեցին թուրքերին, հիմա մեզ ապրելու կերպ չունենք, վաղը, մյուս օրը, մենք լքելու ենք գյուղը, թող ղեկավարությունը, քննիչները, էն մեկը, էն մեկը գան ստեղ ապրեն, մենք դուրս ենք գալու գյուղից, տենանք ոնց են ապրելու: 2 զենք են էն խեղճ մարդու տնից բան արել, թուրքը հենա էնտեղ, շորերով պառկում ենք, շորերով վեր կենում, էսա կառավարության աջակցությունը էս ժողովրդին: Իմ ամուսինը ազատամարտիկ է, եղել է քառօրյանին, մասնակցել է 44 օրյա պատերազմին, իմ տղաս եղել է Սուրեն Օհանջանյանի ջոկատից եւ շատ-շատերը»,-ասում է որոտանցի կինը:
Որոտանի մեկ այլ բնակիչ էլ ասում է, որ երեկ իրեն կնոջ հետ կանչել են Ոստիկանության Երեւանի վարչություն. «Էնտեղ ես երեխոցս արեւ երդվում եմ, որ գյուղապետն ինձ չի ասել` ում ընտրեմ, ասում են` դու խաբում ես, Երեւան պիտի քեզ տանեմ, ասում եմ` տար, կալանավորի, բայց ես ոնց սուտ ցուցմունք տամ, վաղը էն մարդու երեսին ես ոնց նայեմ, ինչ էդ մարդը ինձ ասել է, ես կրկնում եմ, սուտ բան չեմ կարող ասել: Կես ժամա փորս ճղում եմ, չեմ կարում համոզեմ: Բայց մեզ ասում են` ձեզ լրիվին էլ փողը տված է, որ Քոչարյանին ընտրեք, ես էլ ասում եմ, որ մարզպետի հետ մոտիկ եմ, կարամ զանգեմ, ասեմ, որ ես ընտրել եմ Փաշինյանին, ինչ եք ուզում ինձանից ու չեմ կարացել ոչ մի ձեւ համոզեմ»:
Բնակիչներից մեկն էլ ասեց, որ կանանց կանչել են Գորիսի բաժին ու վախեցրել, որ սուտ ցուցմունքի դեպքում գործ են հարուցելու. «Իրանք ինչ ճիշտն է, ասել են, բայց զոռում են, վախեցնում են, նրանք էլ կին են»:
Պատերազմում զոհվածի մայրն էլ ասաց, որ այդ քայլով իշխանությունները թուրքերին են ուրախացնում:
«Ամբողջ այս համայնքը գյուղապետն է պահել ու էսօր պատասխան ինչ է ստանում, իմ երեխես զոհվել է հայրենիքի համար ու հողերը հետ տվեցին ու հիմա էլ էս գյուղապետի հետ են վարվում: Գյուղապետը բոլորիս կողքին կանգնել է, օգնել, աջակցել, եթե Օհանջանյանը դուրս չեկավ, բոլորս ելնելու ենք այս գյուղից, թող գան էս շակալների հետ ապրեն»,-ասաց նա:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում