Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ Լավրովին Ելիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. Պեսկով Մոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածք Նույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվի Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկման Նյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBS Ավագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումը Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է «Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով Մենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. Տուսկ

Հայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. ՕվերչուկԼարսը փակ է բոլոր մեքենաների համարԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանում. Աբբաս ԱրաղչիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներումԿասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունըԶելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվըՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ ՀովհաննիսյանՏեքստը մարտին, հանրաքվեն՝ ավելի ուշ․ Գալյանի վստահեցմամբ՝ ՀՀ նոր սահմանադրությունն այլ երկրների ցանկությունը չէԻրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներինԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. Axios
Հայաստան

Ունենալու ենք տարածքային կորուտներ, իսկ ԵՄ-ի և ՌԴ-ի մոտ այդ հարցում արդեն կա կոնսենսուս. Գևորգ Մելքոնյան

Եվրոպական միությունը 1.6 մլրդ դոլար է տրամադրելու Հայաստանին, իսկ հետագայում մինչև 2.6 մլրդ դոլար կմոբիլիզացնի Հայաստանի համար։ Այս մասին Հայաստան կատարած այցի ժամանակ օրերս հայտարարեց Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի ղեկավար, պատմաբան Գևորգ Մելքոնյանը նշեց, որ Եվրամիության կողմից Հայաստանին 2.6 միլիարդ դրամի հատկացումը, ինչպես նաև ՌԴ նախագահ Վ․ Պուտինի կողմից բաց և հրապարակային ասված մեզ սպասվող սուր և զգայուն հարցերի լուծումների մասին ակնարկը գալիս են ապացուցելու, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների փոխադարձ ճանաչման մասին է, իսկ այդ հարցում կոնսենսուս կա և՛ Եվրամիության, և՛ Ռուսաստանի միջև։

«Իսկ այդ կոնսենսուսը նշանակում է, որ պետք է հայ հասարակությանը պատրաստել ոչ միայն սահմանների սահմանագծմանն ու սահմանազատմանը, այլ նաև մեզ համար ցավոտ մեկ այլ հարցի լուծմանը՝ անկլավների խնդրի վերաբացմանը»,- ասաց պատմաբանը։

Վերջինս ցավոտ լուծումների համատեքստում կոչ արեց ուշադրություն դարձնել Ադրբեջանի նախագահի ստորագրած որոշումներից մեկին, որով ստեղծվել են տնտեսական գոտիներ, որոնցից մեկը կոչվում է «Արևելյան Զանգեզուր»։

«3 օր է՝ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով շրջանառության մեջ է դրել «Արևելյան Զանգեզուր» եզրույթը, իսկ դա նշանակում է, որ նրանց համար կա նաև «Արևմտյան Զանգեզուր»։
Ադրբեջանն օգտագործում է «միջանցք» տերմինը, ինչը շատ վտանգավոր է, որովհետև միջանցքը նշանակում է, որ Ադրբեջանն իրավունք ունի տնօրինել այն, կարող է հայտարարել, թե քանի որ Հայաստանը չի կարողանում ապահովել միջանցքի անվտանգությունը, ապա ինքը կարող է բերել թուրքական կամ իր զորքը՝ միջանցքի անվտանգությունն ապահովելու համար, իսկ դրանով միջանցքը կտրելու է Հայաստանից։ Կրկնում եմ՝ Ադրբեջանը ճանապարհների ապաշրջափակման տակ տեսնում է միջանցք, իսկ հայկական կողմը՝ ճանապարհ»,- ասաց Մելքոնյանը՝ նշելով, որ պատերազմից հետո ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստանը գործոն չէ որևէ հարցի լուծման ժամանակ, ուստի իր համար տեսանելի վտանգները գալիս են հենց այդ հանգամանքից, հակառակ դեպքում՝ հայկական կողմը կարող էր բացել ճանապարհները, սակայն դրանց վերահսկողությունն ինքն իրականացնեեր։

Գևորգ Մելքոնյանի դիտարկմամբ՝ վտանգավոր է, որ Հայաստանը, չլինելով գործոն, պետք է գնա սահմանների սահմանագծման ու սահմանազատման նաև պարտադրանքի ու ճնշման տակ, որն առկա է և ռուսական, և Եվրամիության կողմից։

«Ռուսաստանը պարտավորվում է մեր անվտանգային խնդիրները լուծել, Եվրամիությունն էլ դրամաշնորհներ է տրամադրում։ Ստացվում է, որ երկու մեծ բևեռներ Հայաստանին տանում են սահմանների սահմանագծման ու ճանաչման՝ իրենց համար նպատակ ունենալով տարածաշրջանը բերել կայունացման, և դա անում են մեր հաշվին։

Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ, կգնա Ադրբեջանի հետ սահմանների ճանաչմանը, ներկա պահին գործընթացը դրան է տանում, և աշնանը, հնարավոր է՝ տեսնենք սահմանների փոխադարձ ճանաչումը։ Ունենալու ենք տարածքային կորուստներ՝ Հայաստանի վրա լինելու են նոր ճնշումներ, լինելու են նոր զիջումներ»,- ասաց պատմաբանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում