Հայաստանի տարածքային լուրջ կորուստների օրինակ է Կապանի միանգամից 21 գյուղեր Ադրբեջանի Ջաբրայիլի գավառին հանձնելը
Հայաստանի տարածքային լուրջ կորուստների օրինակ է Կապանի միանգամից 21 գյուղեր Ադրբեջանի այդ ժամանակվա Ջաբրայիլի գավառին հանձնելը Անդրկովկասյան կենտրոնական գործադիր կոմիտեի 1929 թ. փետրվարի 18-ի որոշմամբ:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Հայաստանի տարածքային լուրջ կորուստների օրինակ է Կապանի միանգամից 21 գյուղեր Ադրբեջանի այդ ժամանակվա Ջաբրայիլի գավառին հանձնելը Անդրկովկասյան կենտրոնական գործադիր կոմիտեի 1929 թ. փետրվարի 18-ի որոշմամբ:
Կապանի 21 գյուղերը գտնվում էին Ողջի ու Բասուտ գետերի ավազանում՝ Կապանի պղնձաձուլական գործարանի մոտակայքում և զբաղեցնում էին 7,000 դեսյատին տարածք:
Արխիվային փաստաթղթերը վկայում են. այս որոշման հիմնական պատճառներից էր այն, որ ԽՍՀՄ կառավարությունը սահմանային բնակիչների իրավունքներն անտեսում էր, սահմանային հարցերը քննարկում էր միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից, իսկ այդ հարցերում գտնվում էր թույլ վիճակում: Խոսքը վերաբերում է մարդկանց նախևառաջ սեփականության ու տնտեսական իրավունքներին. նրանք ամուր թելերով կապված էին Կապանի հետ:
Այդ ժամանակ առաջնային էր նաև Կապանի անվտանգության հարցը, որը նույնպես անտեսվեց:
Ռազմավարական և կոմունիկացիոն տեսանկյունից Հայաստանն այդ ժամանակ լուրջ վնաս կրեց` զիջելով գերակա դիրքեր Ադրբեջանին: Այդ որոշման արդյունքում ստացվեց այնպես, որ հենց Կապանի արվարձանով էր անցնելու երկու երկրների սահմանագիծը»,- գրել է նա:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն