Եթե ուժերից մեկն ունենում է նման ծավալի ներկայացվածություն ԱԺ-ում, ունենք ժողովրդավարության խնդիր. Վարդեւանյան
Եթե քաղաքական ուժերից մեկն ունենում է նման ծավալի ներկայացվածություն ԱԺ-ում, մենք ունենում ենք մեղմ ասած ժողովրդավարության խնդիր: Այս մասին այսօր` հուլիսի 10-ին, ՍԴ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:
«Ինչ պատկեր ունենք այսօր, քաղական ուժը ստանում է 53 տոկոս հանրության վստահություն, դրա դիմաց ստանում է 71 մանդատ, որը մեկ մանդատով պակաս է ԱԺ-ում 2/3-րդի բավարար ներկայացվածություն ունենալու համար: Ի դeպ, եթե համեմատություն ենք անցկացնում 2018 թվականին այդ պատկերն էր, եւ 3 տարի անց փաստացի ըստ արդյունքների, մեր մտահոգությունները հաշվի չեն առնվել եւ 200 հազարի հասնող ձայն է ստանում, բայց տարբերությունը իր ԱԺ-ում ներկայացվածության մեկ մանդատ է: Սա լինում է ընտրական օրենսգրքի համապատասխան բանաձեւի իրացման արդյունքում: Բայց այստեղ մեկ հարց է առաջանում, եթե ուժերից մեկն ունենում է նման ծավալի ներկայացվածություն ԱԺ-ում, մենք ունենում ենք մեղմ ասած ժողովրդավարության խնդիր: Բնական է, որ խորհրդարանական կառավարման համակարգում ԱԺ, գործադիր մարմնի ներկայացուցիչներ, գրեթե միաձուլվում են, որովհետեւ ԱԺ հիմնական հաղթած խմբակցությունը փաստացի վարչապետ նշանակելու առաջարկություն է ներկայացնելու: Սահմանադրությունը հենց դա էլ պահանջում է ընտրական գործընթացից, որ լինի կայունություն կառավարության ձեւավորման համար»,-ասաց նա:
Վարդեւանյանը հավելեց, որ քանի որ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հիմքեր կան, իրենք պնդում են, որ բարձր դատարանը կամ ապահովի ընտրությունների 2-րդ փուլ, կամ ապօահովի մանդատների հաշվման այլ կարգ:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն