Ինչպես Եվա Ռիվասը հայտնվեց Ռոման Աբրամովիչի զբոսանավում (Լուսանկարներ, տեսանյութ)
Եվա Ռիվասը հաստատ գիտի, թե ինչպես իրականացնել սեփական ցանկությունները։ Մոնակոյում հանգստացող երգչուհին, որը պարբերաբար Instagram-ի իր էջը թարմացնում է հանգստյան լուսանկարներով, այս անգամ story բաժնում հումորային գրառում էր կատարել.

«Աբրամովիչի մասին էի կարդում, որ նա ձանձրանում է իր զբոսանավի վրա... Պարզեք, թե որտեղ է այն, գնամ, օգնեմ, խեղճ մարդուն»,- կատակել է Ռիվասը։

Սակայն այս գրառումից կարճ ժամանակ անց երգչուհին նոր լուսանկարներ է տեղադրել, որոնք արդեն արվել են ռուսաստանցի միլիարդատերի հայտնի զբոսանավում։


«Ես տեղում եմ։ Նա ինքն ինձ գտավ»,- գրել է Ռիվասը։ Ու թեեւ զբոսանավի ներսում լուսանկարել չի կարելի, այնուամենայնիվ, երգչուհին մի քանի կադր հասցրել է անել։


Ի դեպ, Daily Mail-ը երեկ գրել է, որ Աբրամովիչի հայտնի՝ Eclipse զբոսանավը նկատել են Անտիբում։
Eclipse-ն աշխարհում իր մեծությամբ երկրորդ մասնավոր զբոսանավն է։ Այն ունի երկու լողավազան, 24 սենյակ, պարահրապարակ։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...