Որքան Քյարամյանն արի է, այնքան նիկոլը՝ վարչապետ
Արցախի Հանրապետության իշխանությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, իսկ այժմ քննչական կոմիտեի փոխնախագահ Արգիշտի Քյարամյանին պարգեւատրել է Արիության մեդալով:
նիկոլն ու արայիկը պարգեւատրում են, արիի կոչում են տալիս Քյարամյանին։ Գնահատեցի՞ք, թե ուր ենք հասել։ Սա շարունակական ծաղրանք է մեր պետականությանը, մեր իսկական հերոսներին: Մնում է մեր իսկական հերոսներին, որոնց մարմինն ամփոփված է Եռաբլուրում, հայտարարեք ազգի դավաճան։ Դե եթե Քյարամյանն արի է, ապա մեր տղերքն էլ ... Եթե Քյարամյանն է արի, ապա ովքե՞ր են Աբգարը, Մխիթարը, Կարենը, Հայկազը, Գոռը, Վարդանը, Հարությունը, մյուս, մյուս տղերքը, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար, ովքեր կռվեցին եւ վիրավորվեցին կամ հրաքով ողջ մնացին:
Ո՞վ է Քյարամյանը: Ի՞նչ է արել: Ասում են՝ կազմակերպել է Շուշիի պաշտպանությունը: Իրո՞ք: Լավ, եթե դա նույնիսկ այդպես է, ապա Շուշիում այսօր ադրբեջանցիներ են: Քյարամյանին հանգիստ խղճով կարող են պարգեւատրել ադրբեջանցիները:
Ի՞նչ է կատարվում մեր երկրում, որքա՞ն է տեւելու այս հոգեխանգարմունքը: Մի՞թե ոմանք խաբվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հրապարակած արդյունքներից: Մի՞թե ձեզ թվում է, որ մոռացանք պատերազմ ու պարտություն բերողների, Շուշին հանձնողների, բանակը կազմաքանդողների, մեր տղերքին սպանածների մասին: Չշշկռվեք:
Ոչինչ չի մոռացվել։ Ոչինչ չի մոռացվելու։ Ձեզ չեն փրկելու ոչ ապօրինի կալանավորումները, ոչ համատարած բերման ենթարկումները։ Սա էլ կանցնի, բայց ձեր արած չարիքի համար մանրամասնորեն պատասխան եք տալու։ Չկասկածեք։ Առայժմ այսքանը:
Գեղամ Նազարյան
Ճշմարտություն սերունդների համար


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն