Արագածոտնի մարզի չորս եզդիական համայնքների ղեկավարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել
ՀՀ Արագածոտնի մարզի չորս եզդիական համայնքների՝ Դդմասար, Արևուտ, Սորիկ և Օթևան համայնքների ղեկավարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել: Նրանք մեզ հետ զրույցում հաստատեցին, որ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իրենց կանչել և պահանջել է հրաժարականի դիմում գրել: Նշենք, որ այս համայնքներում ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն պարտվել էր: Մինչդեռ համայնքի ղեկավարներն ընտրված պաշտոնյաներ են. մարզպետն իրավունք չունի նրանց նման պահանջ ներկայացնել:
Aravot.am-ը Օթևան համայնքի ղեկավար Ջամալ Սալմոյանի հետ զրույցում փաստեց՝ համայնքի ղեկավարն ընտրված պաշտոնյա է, համայնքի բնակիչներն են նրան ընտրել և հարցին՝ ինչո՞ւ չպայքարեց իր իրավունքների համար և հրաժարականի դիմում ներկայացրեց, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Հրաժարականի դիմում եմ ներկայացրել ընտրություններից հետո: Միայն ես չեմ: Մեր եզդիական համայնքների չորս համայնքի ղեկավարներ արդեն դուրս են եկել: Ես արդեն դիմումը տվել են, գյուղում իրենք իրենց կողմից բերել, պաշտոնակատար են նշանակել: Ես ի՞նչ պայքարեի, արդեն Դուք պիտի դա անեք: Եթե ես միտք ունենայի դուրս գալու, ընտրություններից առաջ դուրս կգա: Եթե ընտրություններից հետո է եղել, ուրեմն պետք է հետևություններ անեք»:
Մեր հստակեցմանը՝ իրո՞ք մարզպետն իր հետ զրույց է ունեցել ու հորդորել հրաժարականի դիմում ներկայացնել, նա պատասխանեց. «Կանչել են: Ինչ ասեմ ես: Բոլոր համայնքի ղեկավարների մոտ էլ նույն վիճակն է»:
Հետաքրքրվեցինք՝ ՏԻՄ ընտրություններին առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, Ջամալ Սալմոյանը պատասխանեց՝ այո: Դդմասար համայնքի ղեկավարի արդեն նախկին ժ/պ Գագո Օսեյանը ևս մեզ հետ զրույցում հայտնեց՝ հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավարի ժ/պ-ի պաշտոնից:
Մեզ հետ զրույցում նա ասաց. «Դիմումը տվել եմ ու պրծել եմ: Ի՞նչ անեմ»: Մեր փաստմանը՝ Դուք ընտրված պաշտոնյա եք, որևէ մեկն իրավունք չունի Ձեզ հրաժարականի դիմում գրել պարտադրել, Գագո Օսեյանն ասաց. «Իրավունք չունեն, ի՞նչ ասեմ: Ես դիմումը տվել ու ազատվել եմ, ի՞նչ անեմ: Չտա՞նք: Ընտրված եմ, հիմա էլ չեմ ուզում, ի՞նչ անեմ: Ընտրություններին կմասնակցեմ: Ես ժամանակավոր պաշտոնակատար էի: Մանրամասնելու ոչ մի բան չունեմ: Հրաժարականի դիմումը տվել եմ, քաշվել եմ մի կողմ: Ոչ մեկի անունն էլ չեմ շոշափում»: Նա հայտնեց, որ համայնքում դեռ ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակվել:
Համայնքի ղեկավարների՝ համատարած հրաժարականների պահանջի հետ կապված խնդրի վերաբերյալ Aravot.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ Արագածոտնի մարզպետի օգնական Մերի Բադալյանից: Նա բանավոր պարզաբանում չտվեց, հորդորեց հարցերը գրավոր ուղարկել, և իրենք սահմանված կարգով կպատասխանեն: Պատասխանը ստանալուն պես կներկայացնենք նաև ՀՀ Արագածոտնի մարզպետարանի պարզաբանումը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն