Արքայազն Հարրին լուսանկարիչներին մեղադրել է մահացող Դիանային լուսանկարելու համար
Արքայազն Հարրին լուսանկարիչներին մեղադրել է, որ նրանք լուսանկարել են իր մահացող մորը՝ արքայադուստր Դիանային, բայց նրան չեն օգնել, հայտնում է BBC-ն:
«Ամենածանր բանը, որի հետ ստիպված էի հաշտվել, այն փաստն էր, որ այն նույն մարդիկ, որոնք նրան հարկադրել էին թունել մտնել, նրան լուսանկարում էին մինչ մահանում էր մեքենայի ետեւի նստատեղին»,- ասել է արքայազնը: Նրա խոսքով՝ մայրը «գլխի ծանր վնասվածք էր ստացել, բայց նա դեռեւս ողջ էր» մինչ նրան լուսանկարում էին:
Արքայազն Ուիլյամն, իր հերթին, հայտարարել է, որ դագաղի ետեւից գնալը, որում իր մայրն էր, «իր կյանքում կատարած ամենածանր բանն էր»: Քեմբրիջի դուքսը, որն այդ ժամանակ 15 տարեկան էր, հիշել է, որ մազափունջն օգտագործել է «պաշտպանվելու համար անչափ երկար ճանապարհին»:
1997 թվականի օգոստոսի 31-ի գիշերը Փարիզում Դիանան ողբերգականորեն մահացել է ավտովթարից: Ավտոմեքենան, որով արքայադուստրն ընթանում էր, մեծ արագությամբ մխրճվել է Ալմա կամրջի տակ գտնվող թունելի պատին: Դիանայի ընկերը՝ կինոպրոդյուսեր Դոդի ալ Ֆայեդը եւ վարորդը տեղում մահացել են, թիկնապահը ծանր վնասվածքներ է ստացել: Ավտովթարից հետո ծանր վիրավորված Դիանային հիվանդանոց են տեղափոխել, որտեղ մի քանի ժամ անց նա մահացել է:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...