Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ Լավրովին Ելիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. Պեսկով Մոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածք Նույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվի Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկման Նյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBS Ավագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումը Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է «Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով Մենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. Տուսկ

Հայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըՀրապարակվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռներըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. ՕվերչուկԼարսը փակ է բոլոր մեքենաների համարԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանում. Աբբաս ԱրաղչիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներումԿասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունըԶելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվըՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ ՀովհաննիսյանՏեքստը մարտին, հանրաքվեն՝ ավելի ուշ․ Գալյանի վստահեցմամբ՝ ՀՀ նոր սահմանադրությունն այլ երկրների ցանկությունը չէԻրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներինԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. Axios

300 հազար քվե, որ պետք է հանել Փաշինյանից

Ընտրությունների արդյունքները վիճարկվում են Սահմանադրական դատարանում և այդ առիթով դիմել է երեք քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշիննքները և «Զարթոնք» կուսակցությունը։ Ի՞նչ է պահանջում «Հայաստան» դաշինքը․ պահանջում է արդյունքները չեղյալ հայտարարել և հիմնավորման համար ավելի քան 10 կետ է նշում։ Դիմումը վերաբերում է ոչ միայն բուն ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքներին և ռիսկերին, այլև ընտրություններից դեռ առաջ գործընթացների, որոնք վստահաբար՝ ազդել են քվեարկության ելքի վրա։

Կեղծիքներ, որոնք եղել են բուն ընտրությունների ժամանակ․ շուրջ 110 հազար քաղաքացու դեպքում անձնագիրը գրանցող սարքը չի ճանաչել անձնագիրը։ Հանձնաժողովի անդամը ձեռքով է լրացրել է տվյալները, ինչի իրավունք չի տալիս օրենքը։ Կարող էր, չէ՞, մասնագետը լրիվ ուրիշ անձանց տվյալներ լրացնել, մանավանդ որ գիտեինք՝ հանձնաժողովները իրենցն են։ Սա հնարավորություն կտար նաև շրջիկ խմբերով քվեարկություն իրականացնելու։ Դե հիմա ընտրությունանը մասնակցողներից հանեռք 110 հազար ձայն։

Կամ․ երբ անձնագիրը նորմալ ճանաչում է սարքը, տպվում է կտրոնը, որի վրա լինում է լուսանկար։ Այսինքն՝ նույնականացում։ 24 հազար քաղաքացու նույնականացումն իրականացվել է առանց լուսանկարի, չգիտենք՝ ինքն է, թե ինքը չէ։ Սա էլ է հնարավոր խախտում։

Անհասկանալի կերպով Սյունիքում քվեարկելու համար ոստիկաններ էին տանում, այդ թվում՝ Երևանից։

Ամկենազավեշտալի խախտումները զինվորների հետ են կապված․ տեսանյութեր կան զինվորների՝ ուղորդված քվեարկությունների մասին, անհասկանալի քվեարկության մասին, բաց քվեարկության մասին կամ անհասկանալի գործընթացի մասին, երբ քվեախցում նրանց պատրաստի ծրար էր սպասվում։ Շուրջ 10 հազար զինծառայողի քվեարկություն էլ գաղտնի է պահվել․ թաքցվել է, թե ովքեր են քվեարկելու, որ տեղամասերում։ Նաև զինվոևրները քվեարկել են զինվորական գրքույկով, այնինչ օրենքը սահմանում է անձնագիր կամ նույնականացման քարտ։

Ընտրողների ստորագրած ցուցակներում ավելի քիչ մարդ կա, քան ԿԸՀ արձանագրության մեջ։ 88 հազարի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 4 հազար ստորագրություն առկա չէ, բայց արձանագևրված է։ Դե հիմա սա 1,2 մլն ընտրողի վրա բաժանեք ու կտեսնեք ինչ ահռելի անակնկալ է սպասվում։

Երբ այս ամենը գումարում ենք իրար, տեսնում ենք, որ շուրջ 300 հազար ձայն կարող է կեղծված լինել։ Իսկ ո՞ւմ օգտին է կեղծվում․ հայտնի իրողություն է, որ ընդդիմությունը չի կարող ընտրության արդյունքներ կեղծել․ դա կեղծվում է հօգուտ իշխանության։ Հիմա 300 հազար ձայն հանի իշխանության ձայներից ու տես՝ Նիկոլ Փաշինյանը ինչքան քվե ունի։

Իշխանությունը պետք է այս բոլոր խնդիրները լուծած լիներ մինչև ընտրության օրը, որ ո՛չ կտրոնների, ո՛չ անձնագրերի, ո՛չ զինվորների ու այլ հարցերով կասկածներ չառաջանային։ Իսկ գուցե դիտմա՞մբ չեն կարգավորել կամ դիտմա՞մբ են հենց այսպես կարգավորել, որ Փաշինյանն էս ավել բագաժով գնա ընտրության։

Միայն ընտրությունների օրը տեղի է ունեցել այսքան խախտում։ Իսկ ի՞նչ է եղել մինչև ընտրությունները։ Դա սարսափելի է։ Եղել է ատելության խոսք․ Նիկոլ Փաշինյանը մուրճն առած մտնում էր գյուղեր ու ասում՝ ջարդելու եմ, փշրելու եմ, սպանելու եմ, գիտնականների հերն անիծելու եմ, ասֆալտ անողների հերն անիծելու եմ, հանքերում աշխատողների հերն անիծելու եմ, ՏԻՄ աշխատողներին դուրս ենք շպրտելու, հանկարծ չթպրտաք, վենդետա եմ անելու, ջարդուփշուր եմ անելու, անձամբ եմ ասֆալտին պառկեցնելու։ Այս ամենը նա դուրս է տվել տարբեր հրապարակներում, ու դատախազությունը ձերբակալելու, քրգործ հարուցելու փոխարեն, ԿԸՀ-ն որոշում կայացնելու փոխարեն հանգիստ հետևել են այդ ժանգոտած մուրճի արկածներին։

«Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների բազմաթիվ ներկայացուցիչների վրա գործեր են հարուցել, ազատել են աշխատանքից, զրպարտել են, սպառնացել են․ սրանք ազդեցություն ունեցե՞լ են, թե՝ ոչ։ Էն որ Նիկոլը իր բոլոր միջոցառումներին անխնա օգտագործում էր վարչական ռեսուրսը՝ ոստիկաններից, ծառայողական ավտոմեքենաներից սկսած, էն որ մարզպետն աշխատանքի ժամին գնում էր քարոզարշավի եկած Նիկոլ դիմավորելու, էն որ ուսուցիչները դասերը կիսատ էին թողնում, որ աշակերտների ու նրանց ծնողների հետ միտինգների գնային, դրանք ի՞նչ արդյունք են ապահովել։ Էն որ Նիկոլը հրաժարական էր տվել, բայց որպես վարչապետի ԺՊ մասնակցում էր գործընթացներին, վարչական ռեսուրսի չարաշահում էր, չէ՞։

Էն որ կապիտուիլյացիայի հետևանքով Հայաստանում հաստատված արցախցիներից մի քանիսին էին տալիս տեղեկանք քվեարկությանը մասնակցելու համար, ի՞նչ նպատակով էր։

Փաստ է՝ ընտրություններն անցել են խայտառակ պայմաններում։ Մենք սովորաբար խայտառակություն ենք համարում 1995 և 96 թվականների ընտրությունները, բայց հենց այս ընտրությունները գագաթնակետն էին։ Փաշինյանն ընտրությունը կազմակերպել էր այնպես, ինչպես պատերազմ վարելը, ու ունեցանք կապիտուլյացիա։

Կարճ ասած՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժողովրդի ձայնը, վստահությունը չունի։ բայց այս ընտրությամբ իրական պատկերն ամբողջությամբ խեղվեց։ Ժողովուրդը այդ ուժին չի վստահել իր ապագան։ Մենք չգիտենք՝ ինչ է կատարվել ժողովրդի ձայների հետ։ Փաստերը խոսում են այն մասին, որ ընտրությունները չեն եղել ո՛չ ազատ, ո՛չ արդար, ո՛չ թափանցիկ։ Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու մասով՝ կա՛մ մանդատների վերաբաշխում, կա՛մ երկրորդ փուլ, կա՛մ նոր ընտրություններ։

ՍԴ-ն պետք է որոշի՝ որքանով է հավատարիմ իրավական պետության արժեքներին։